Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Հայաստանում ու դրա շուրջ ընթացող բուռն պրոցեսների ֆոնին հարցազրույց է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն և պատասխանել հանրությանը հուզող կենսական հարցերի: Հարցազրույցը պետք է կարևոր համարել նախևառաջ այն առումով, որ այն ցույց տվեց, որ իշխանությունների այն քարոզը, թե ընդդիմությունը չունի ոչ մի այլընտրանքային օրակարգ, կատայալ դատարկաբանություն է. այլընտրանք ոչ միայն կա, այլև այդ այլընտրանքը, ըստ էության, այլընտրանքային է:

Ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը:
Նա բնավ չի առաջարկում հորինել հեծանիվ, այլ ընդամենը կոչ է անում վերլուծել ներկա իրավիճակն ու արձանագրել, որ անիմաստ են լինելու առաջընթացի մասին բոլոր խոսակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրն այս օրին հասցրած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության ղեկին:
Միևնույն ժամանակ Քոչարյանը, հղում կատարելով առնվազն իր նախագահության շրջանին, այդ շրջանում Հայաստանի ունեցած ձեռքբերումներին, առաջարկում է երկրի ղեկն իրեն վստահել՝ պնդելով՝ ինքն է այն մարդը, որ կարող է այս բարդ իրավիճակից Հայաստանը դուրս բերել:
Այս ինքնավստահությունն ունի շատ ամուր հիմքեր. 1999-ի հոկտեմբերին տեղի ունեցած հայտնի ողբերգությունից հետո Հայաստանի վիճակն ավելի լավ չէր, քան է հիմա: Բայց ի՞նչ արեց Քոչարյանը: Նա, կարելի է, ասել, փրկեց երկիրն ու սկսեց այն զարգացնել: Արդյունքում 2008-ին Հայաստանը դարձել էր արդեն անճանաչելի՝ վերածվելով Անդրկովկասի ամենաօրինակելի երկրի, որին նախանձում էին թշնամիները, այլ ոչ թե ծաղրում, ինչպես հիմա են անում: Ասել կուզի՝ եթե 2018-ին վայ հեղափոխականները առանց որևիցե գործնական հիմքի խոստանում էին Հայաստանը դրախտ դարձնել, ապա երկրորդ նախագահը, հանդես գալով միանգամայն իրատեսական խոստումներով, ընդամենը կոչ է անում նայել անցյալին ու ապագան պատկերացնել:
Իր հարցազրույցում Քոչարյանը փորձել է նաև հակադարձել իր դեմ տարվող քարոզչությանը, որի տակ, սակայն, չկան փաստեր ու փաստարկներ: Օրինակ՝ հայտնի է, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է համոզել, թե եթե երկրում լինի իշխանափոխություն, ապա Հայաստանը կարող է հայտնվել պատերազմի ճիրաններում, քանի որ նոր իշխանութունները կարող են Ադբեջանի դեմ իբր պատերազմ սանձազերծել կամ տարածքային հավակնություններ ներկայացնել Թուրքիային: Այդ մեղադրանքներին ի պատասխան Քոչարյանը հայտարարեց, որ թեպետ մտադիր չեն Արարատն ուժով հետ բերել, բայց մտադիր էլ չեն այն ասենք նույն պետական գերբից ջնջել՝ դուր գալու թուրքերին.Արարատը հայ ժողովրդի հավերժական սիմվոլներից մեկն է, որը պետք է հարգել: Ընդհակառակը՝ կա հստակ բանաձև, թե ինչպես կարելի է խաղաղությունը պահպանել. միակ ձևը Հայաստանի հետ բնական շահեր ունցող երկրների հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ կառուցելն է, որի շնորհիվ է, որ հնարավոր է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների հարցը բաց պահել՝ չփակելով Արցախի էջը:
Երկրորդ նախագահը նաև հստակ գնահատական է տվել կոռուպցիայի դեմ իբր պայքարող իշխանություններին: Նա արդարացիորեն նկատել է, որ ՔՊ-ական իշխանությունները կոռուպցիայի իսկական գուրուներ են, որոնց հետ ոչ ոք չի էլ կարող համեմատվել, իսկ իր վրա կարվող գործերի բուն նպատակն այդ իրականությունը քողարկելն է:
Ոչ պակաս հետաքրքիր են ստացվել Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները՝ 2018-ին տեղի ունեցածում նախկին իշխանությունների դերի մասին:
Երկրորդ նախագահը, նախկին իշխանություններին չի մեղադրել Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու համար՝ հայտարարելով, որ նա իշխանության է եկել ժամանակի իշխանությունների սխալ հաշվարկի պատճառով,այլ ոչ թե համաձայն նրանց կողմից նախապես ծրագրված պլանի: Միաժամանակ, սակայն, ակնարկել է, որ կան բազմաթիվ հարցեր՝ կապված այդ ժամանակ տեղի ունեցածի հետ, որոնց պատասխանները հնարավոր է լինելու ստանալ կրկին միայն իշխանափոխությունից հետո:
Այսպիսով՝ երկրորդ նախագահը հակված չէ ընդդիմության դաշտում իր համար մրցակիցներ որոնել ու հավատում է կոնստրուկտիվ համագործակցության հնարավորութանը՝ չնայած մի շարք տարաձայնություններին, ասենք, նույն իմպիչմենտի գործընթացի հարցում և այլն: Սա, բնականաբար, ուրախալի է, քանի որ այս իրավիճակում պետք է խուսափել ներընդդիմադիր գզվռտոցից՝ ՔՊ-ի հնարավորությունները չմեծացնելու:
Մի բան հստակ է՝ իշխանություններին կա այլընտրանք ու այդ այլընտրանքը ծրագրային է, իսկ ծրագիրն էլ շատ պարզ է. դրա էությունն քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս Հայաստանի շահերով առաջնորդվելն է, այլ ոչ թե թուրքական շահերի սպասրկու դառնալը, որի միջոցով ՔՊ-ական իշխանությունը հույս ունի ինտեգրվել թյուրքական աշխարհին՝ չհասկանալով, որ նման կերպ ընդամենը սրում է թշնամու ախորժակը՝ դարձնելով Հայաստանը «որսի միս»:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

5 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

3 օր ago