Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությունը փաստաբանական պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պատկան մարմիններ՝պարզելու, թե արդյոք սոցցանցերում իմ՝ Գայանե Մանուկյանիս ու մորս՝ Գոհար Խաչատրյանի հասցեին տևական ժամանակ սոցցանցերում մեր դեմ հակաքարոզչություն տանող որոշ սուբյեկտների կողմից արվող պնդումներն հիմնավո՞ր են, թե՞ ոչ:

Եվ ահա «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ի հիմնադիր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակել է հարցման արդյունքը,որից պարզ է դառնում, որ քրեական օրենքով հանցագործութուններ կատարելու, այդ թվում՝ իբր կավատությամբ զբաղվելու, Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվելու, դատվելու, Հայաստանից փախչելու, հետախուզման մեջ գտնվելու վերևաբեյալ մեր հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են ու կեղծ:
Շնորհակալություն «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ին ու անձամբ պարոն Լևոն Բաղդասարյանին խնդրին հետևողական մոտեցում ցույց տալու համար ու Ոստիկանության, Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն դեպարտամենտի դռները թակելու, ճշմարտության հաղթանակին հասնելու համար: Արձանագրենք, որ ամենաառաջինը հարցմանը պատասխանել են ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ՔԿ-ն, ինչը գովելի պետք է համարել:
Այսպիսով՝ այժմ լիիրավ կերպով հայտարարում եմ, որ ռուսաստանաբնակ թամադա, ինքզինքը բլոգեր հռչակած էդգար համբարձումյանն ունի ընդամենը 24 ժամ ժամանակ՝ հեռացնելու սոցիալական բոլոր հարթակներից այն կեղտոտ իր հաղորդումները, որտեղ միտումնավոր, պատվերով զրպարտել է ինձ և ընտանիքիս:
Վարդան Ղուկասյանի թիվ մեկ թշնամու հետ պրոյեկտ կազմած թամադա էդգար համբարձումյանը պարտավոր է այդ ամենը անհապաղ հեռանցելու, հրապարակավ ներողություն խնդրելու իմ ընտանիքից, այլապես՝ 24 ժամ հետո ես իրավասու կլինեմ քրեական և քաղացիական դատական հայցեր ներկայացնելու նրա դեմ այնտեղ, որտեղ բնակվում է:
Իր հետ միասին պատասխանատվության կկանչվեն այն կանայք, որոնք էդգար համբարձումյանի ուղղորդմամբ և իր անունով ֆեյսբուքյան հավելվածի միջոցով ինձ ձայնային հաղորդագրությունների տեսքով սպառնալիքներ են հղել՝հայտարարելով, թե պետք է ինձ ուղարկեն Բաքու ու իմ գլուխը կտրել տան, կամ՝ ԱՄՆ-ում իրենց մտերիմ մարդիկ ինձ կվնասեն (կան փաստացի ձայնային բոլոր սպառնալիքները և այդ սպառնալիքները հնչեցրած կանանց իրական նկարները):
Թե՛ համբարձումյանը, թե՛ այդ կանայք բնակվում են ՌԴ-ում, ինչը նրանց չի ազատելու պատասխանատվությունից:
Էդգար Համբարձումյանը միտումնավոր, պատվերով քանդեց ԱՄՆ-ում Վարդան Ղուկասյանի սատարողների թիմը, անհարկի ցեղ շպրտեց:
Ես, իհարկե, կլռեմ մինչև ամսի 28-ը, որպեսզի իմ ելույթով չխանգարեմ Վարդան Ղուկասյանի պաշտպանողական թիմին և դատավարական ընթացքին, իսկ ահա դատավարությունից հետո հրապարակավ խոստանում եմ, որ եթեր դուրս կգամ ու ամեն բան ջրի երես կհանեմ, կասեմ, թե ով է թաքնվում իրականում թամադա Էդգարի մեջքի հետևում և թե ու՛մ պատվերով շարժումը քանդվեց։
Հետևաբար՝ Էդգա՛ր, դու ունես ընդամենը 24 ժամ ժամանակ՝ այդ սուտ,զրպարտիչ նյութերը հեռացնելու, եթե ոչ, ապա համապատասխան դատական հայցը կներկայացվի, և խոստանում եմ, որ մոտ ժամանակներս նաև հատուկ ծառայության աշխատակիցները կթակեն քո տան դուռը։
Այլևս ընտրությունը քոնն է՝ թամադա, կուզես զրպարտիչ ու ստոր նյութերը հեռացրու, կուզես այս հոդվածից հետո կրկին «խոսիր» դու ես որոշելու քո հետագա ճակատագիրն ու այն, թե ինչպես ես քո սարքած կեղտի տակից դուրս գալու:
Ասում էի չէ՝ վախեցի՛ր իմ համբերատար լռությունից…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Էդգար Համբարձումյան անուն-ազգանունով մի երևույթ է տևական ժամանակ փորձում խառնել մարդկանց ուղեղները՝ տիեզերական մասշտաբի խաբեության, …