Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները…Երբևէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր կանգնելու է «կյանքը», որն ապրելու իմաստ էր, հարատևելու երաշխիք։

Սահմանի մոտ կյանքը մեզ կոփել էր, ամրացրել, այն երբեմն մեզ հուշում էր, որ հավանական է` «Վերջին զանգի» միջոցառում չլինի, երբ թշնամու սադրանքները ժամանակ ու տարածություն չէին ճանաչում, բայց ինչպիսի՜ ոգևորվածությամբ էին պատրաստվում այդ գեղեցիկ արարին շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։
Գուցե միամտաբար հավատում էինք, որ աշխարհը թույլ չի տա բնավեր դառնանք, հազարամյակների պատմություն ունեցող երկիր կորցնենք, բայց ինչպիսին էլ լիներ իրավիճակը, վերջին զանգը մեր կյանքին լույս է փոխանցել, խաղաղ օրերի հավատ, մեր շրջանավարտներին տարել իրենց նպատակների իրականացման ճանապարհով։
Այսօր արցախցի մեր շրջանավարտները նույնպես հրաժեշտ են տալիս դպրոցին։ Սկզբում դժվարությամբ, բայց հետո ժամանակը հարմարեցրեց նրանց նոր կրթական հաստատություններին, այն նոր միջավայրին, որ սիրով, հարգանքով ու ջերմությամբ լցված էր հայաստանյան դպրոցների ուսուցչության և աշակերտության կողմից։
Այսօր Արցախից բռնատեղահանված մեր ուսուցիչները, ովքեր շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը Հայաստանում, նորից առիթ կունենան վերհիշելու հայրենիքում կազմակերպած այն «վերջին զանգերը», որ ապրեցրել են նրանց` մեր շրջանավարտներին կյանքի նոր փուլ ճանապարհելիս։
Դպրոցն իմ ապրած կյանքի երջանիկ հատվածն էր, որի ուրախ թե անհանգիստ օրերի վայելքն ունեցա Արցախում, ու այն մնաց հեռվում։ Ես ամեն օր մտովի այցելում եմ հարազատ կրթօջախ, մտնում դասարանից դասարան, հարկից հարկ, ուսուցչանոց, գրադարան, համն ու հոտն եմ զգում ապրած տարիների, կարոտում իմ գործընկերներին, մեր աշակերտներին, հիշում վարած դասերս, կազմակերպած միջոցառումներս…
Ի՞նչ կցանկանայի բոլոր շրջանավարտներին։
Կյանքը լի է փորձություններով, ու մենք ստիպված ենք տեսնել անհարթություններ, առերեսվել տարակարծությունների, մեր սրտին հաճելի թե անհաճո կերպարների, աշխարհը շինող թե կործանող արարածների, բայց պետք է կարողանալ տարբերակել սևն ու սպիտակը, չարն ու բարին, ստեղծողին ու քանդողին և տեր կանգնել երկրին։
Ցանկանում եմ այսօրվա լույս սերունդը խաղաղ երկնքի տակ իր անմնացորդ սիրով պաշտպանի հայոց աշխարհը` իր ձեռքբերած գիտելիքներով, իր հմտություններով, այն բոլոր կարողություններով, որոնք նրան հաստատակամ կկանգնեցնեն հայրենի հողի վրա։ Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ Mon, 13 Apr 2026 22:00:02 +0400 Միացյալ…

11 րոպե ago

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին Mon, 13 Apr 2026 21:45:36 +0400…

25 րոպե ago

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ Mon, 13 Apr 2026 21:37:11 +0400 Փաստաբան Լուսինե…

33 րոպե ago

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս Mon, 13 Apr 2026 21:33:59 +0400 Դերասան Տարոն Իսպիրյանn…

37 րոպե ago

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում Mon, 13 Apr 2026 21:30:10 +0400 Իրանի…

41 րոպե ago

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին Mon, 13 Apr 2026 21:17:07 +0400…

54 րոպե ago