Օրվա առիթով շնորհավորանքի սիրտ չթողեցին, իսկ այդ մասին խոսել, նշանակում է հիշել, որ խորհրդային տարիներից հետո Արցախյան շարժումը մի նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է, արցախցիները` բռնատեղահանված, հայրենազուրկ դարձած` «խելացի» դիվանագիտության արդյունքում։
Այն դավաճանաբար հանձնվեց, որ փրկեն Հայաստանը, այնինչ վտանգված է մայր երկրի կյանքը, մեր օրերում արհեստականորեն պատմական Հայաստանից կտրված իրական Հայաստանի կյանքը։
Եթե իրական Հայաստան, ապա ինչու՞ ենք հիշում 107 տարի առաջ ձևավորված
Հայաստանի առաջին հանրապետության մասին, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։
Հիշենք, որ այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո, 1,5 միլիոնի այն եղեռնագործության մասին է խոսքը, որը նոր օրերում այս իշխանությունների կողմից այլևս առաջնահերթություն չէ…
Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ սկիզբ առավ Սարդարապատից։ Այդ պետականությունը կարճ կյանք ունեցավ, ընդամենը` երկու տարի (1918-20 թ.թ.), քանի որ Հայաստանը խորհրդայնացվեց, և միայն յոթ տասնամյակ հետո Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ։
Թե ինչ է կատարվում մեր շուրջը, բոլորս գիտենք, տարանջատված ժողովուրդը պիտի հասկանա, որ երկիրը համախմբման կարիք ունի, երբ վտանգված է անկախությունը, (շուտով սահմանադրության փոփոխություններ), խաթարված է հայոց պատմությունը, ոտնահարված են ազգային արժեքները…
Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia