Օրվա առիթով շնորհավորանքի սիրտ չթողեցին, իսկ այդ մասին խոսել, նշանակում է հիշել, որ խորհրդային տարիներից հետո Արցախյան շարժումը մի նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է, արցախցիները` բռնատեղահանված, հայրենազուրկ դարձած` «խելացի» դիվանագիտության արդյունքում։
Այն դավաճանաբար հանձնվեց, որ փրկեն Հայաստանը, այնինչ վտանգված է մայր երկրի կյանքը, մեր օրերում արհեստականորեն պատմական Հայաստանից կտրված իրական Հայաստանի կյանքը։
Եթե իրական Հայաստան, ապա ինչու՞ ենք հիշում 107 տարի առաջ ձևավորված
Հայաստանի առաջին հանրապետության մասին, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։
Հիշենք, որ այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո, 1,5 միլիոնի այն եղեռնագործության մասին է խոսքը, որը նոր օրերում այս իշխանությունների կողմից այլևս առաջնահերթություն չէ…
Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ սկիզբ առավ Սարդարապատից։ Այդ պետականությունը կարճ կյանք ունեցավ, ընդամենը` երկու տարի (1918-20 թ.թ.), քանի որ Հայաստանը խորհրդայնացվեց, և միայն յոթ տասնամյակ հետո Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ։
Թե ինչ է կատարվում մեր շուրջը, բոլորս գիտենք, տարանջատված ժողովուրդը պիտի հասկանա, որ երկիրը համախմբման կարիք ունի, երբ վտանգված է անկախությունը, (շուտով սահմանադրության փոփոխություններ), խաթարված է հայոց պատմությունը, ոտնահարված են ազգային արժեքները…
Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Գիշերը լվացք անելու համար հնարավոր է` տուգանքներ սահմանվեն Sun, 05 Apr 2026 23:55:46 +0400 Բազմաբնակարան…
Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր Sun, 05 Apr 2026 23:45:35 +0400 Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկրորդ…
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ Sun, 05 Apr 2026 23:30:20…
Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․․․ Sun, 05 Apr 2026…
Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Sun, 05 Apr 2026 22:45:03 +0400 Հայաստանի մարմնամարզության…