Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak


Hraparak. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։ Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։
Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։ Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago