Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել…

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել՝ անհնարինը դարձնելով հնարավոր։

Հանրահայտ դարձած այս նորմն իմ իրավակիրառ  պրակտիկայում բազմիցս թողել է իր ներգործությունը՝ անհնարին թվացող գործերով վերականգնելով արդարությունը։ Իրավամբ, չկա “արդարություն” եզրույթի իրավական այն սահմանը, որը յուրաքանչյուրի համար լինի կարմիր գիծ, քանի որ երկրային օրենքով այն բացակայում է ու բացակայելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրային օրենքները չեն լինելու երկնային օրենքների արտացոլանքը, որոնք, իրավամբ, բնական իրավունքի նորմեր են։
Իրավամբ, անձնական դաշտ մտնել, առերևույթ ատելության ու սպառնալիքի լեզվով խոսել, առանց հիմնավորման ծանր հանցագործության մեջ մեղադրելն անթույլատրելի է, առավել ևս պետական Բարձր Դռան ներկայացուցչի, նրա մերձավորի կողմից, ով պետք է լինի ու ծառայի որպես օրինակ օրինապաշտ քաղաքացու։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ առավել անթույլատրելի է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի պատասխան խոսույթը, երբ, որպես Հայ Եկեղեցու Բարձր Հոգևոր Հայրեր օրինակը պետք է լինել հանդուրժողականության, Սիրո մշակույթը ձևավորելիս Քո Քրիստոնեական համայնքի անդամների վերաբերյալ, առավել ևս այն անդամի, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Էլ ով, եթե ոչ Հայ քահանան ունի պոզիտիվ պարտավորություն՝ դարձի բերելու յուրաքանչյուր մոլորյալի աղոթքով, խոսքի ուժով։
Մենք՝ մահկանացուներս, սխալական ենք։
Մեր հոգևոր Հայրերի պոզիտիվ պարտականությունն է օգնել՝ ինքնամաքրվելու, մոտենալու Աստծուն։ Ընդ որում, առանց խտրականության։
Տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում խաչեղբայր էի, տեղի հայերից մեկն ասաց, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու «դաշնակների» եկեղեցում։ Հիմա ի՞նչ, Հայաստանում ունենանք քպակա՞ն եկեղեցի։
Այսօր կենցաղում ունենք ընտրովի արդարադատություն, զոռբաների բանակ, անորակ պաշտոնյաներ, որոնց պատճառով Հայաստանում այս երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցավ տնտեսական ցեղասպանություն, որի ընթացքում Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Հիմա ի՞նչ, իշխանության ոչ իրավաչափ, տվյալ դեպքում անթույլատրելի գործողության արդյունքում արդյո՞ք Հայ Հոգևոր Հայրը պետք է ոչ պակաս ատելության քարոզ իրականացնի, վիրավորի, փոխարենը խաղաղեցնի, գիտակցությունը փոխի։
Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի։
Ապացուցիր, որ Ձեր առաքելությունն է ընտրովի վերաբերմունքի արժանացնել Ձեր Հոտի անդամներին, առավոտյան զբաղվել հոգևոր կյանով, երեկոյան՝ քաղաքականությամբ։
Հայցում եմ ներողամտություն՝ կաղ հանգերիս համար, որի իրավունքը չունեի, սակայն Աստվածային իրավանորմով, համաձայն որի Աստված բոլորին Ստեղծում է Մերկ և Հավասար, ներսումս զգալով ու ունենալով Հիսուսին՝ արձանագրում եմ.
Երկրի Թագավորն ու Քահանայապետը պարտավոր են վեր կանգնել իրենց Եսից, Էգոյից։ Բումերանգի Օրենքը ՀԱՅՐԸ չի վերացրել։
ԼԵՎ ԳՐՈւՊ
փաստաբանական գրասենյակի
Գլխավոր տնօրեն՝ Լևոն Բաղդասարյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

7 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago