ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …
Ո՛չ, սա հեգնանք չէ։ Սա իրականություն է՝ մերկ ու ցավեցնող։ Երկիր ենք կորցնում։ Բայց Հայաստանում՝ ԱԺ կոչվող դահլիճում, ինչ-որ քաղաքական թատրոն է գնում։ Պաշտոնական պարգևավճարներով, հղբացած դեմքերով, գծագրված ելույթներով, ու ամենակարևորը՝ խոսքը անիմաստությամբ պարուրված։
Իշխանություն… ընդդիմություն… Ժողովրդի աչքում՝ այլևս տարբերություն չկա։ Ո՞վ է ժողովրդի կողքին, ո՞վ է նրա ներսում։ Ո՛չ ոք։ Ամեն ինչ կարծես սցենարով է. «Իշխանական» խմբակցությունը ձգտում է պահպանել իշխանությունը՝ ամեն գնով։ «Ընդդիմադիր» խմբակցությունը ձգտում է փոխել իշխանությունը՝ կրկին ամեն գնով։ Բայց այդ “ամեն գինը” միշտ նույնն է՝ ժողովուրդն է վճարում։ Ժողովուրդն է ապրում վարձով, անվստահության, վախի ու անորոշության մեջ։ Դուք՝ պատգամավորներդ, ապրում եք սրահներում՝ սրահներից դուրս չեկող իրականությամբ։
Դուք մոռացել եք հողը։ Դուք մոռացել եք սահմանը։ Դուք մոռացել եք եղբորը, մորը, որդուն։ Դու՛ք, պատգամավորնե՛ր, վեր եք բարձրացել ժողովրդից՝ դարձնելով նրան ընդամենը ֆոն ձեր շոուների համար։ Իսկ սահմաննե՞րը։ Սյունիքում կրակում են, Տեղում դիրք են հանձնում, Վարդենիսում գյուղացու տունն է դատարկվում։ Բայց դուք՝ դահլիճում, հերթական «բողոքական ելույթն» եք պատրաստում՝ որ հետո տարածվի թելեգրամով, մի քանի հավանում (Like) ստանա ու մոռացվի։ Քանի դեռ Հայաստանը մոռացվում է աշխարհից։
Իսկ ժողովուրդը, արդեն զզվել է ձեր թատրոնից։ Դուք ձայն չեք տալիս ձայն չունեցողներին։ Դուք լեզու չունեք ճշմարտության համար։ Դուք անգամ լռել չգիտեք՝ արժանապատվորեն։
Մի՛ մոռացեք՝ դուք այնտեղ ժողովրդի կամքով եք, ոչ թե քաղաքական դիզայնով։ Բայց կարծես մոռացել եք, որ քաղաքական վարկանիշը չի որոշվում ձեր ամբիոնի բարձրությունից, այլ այն բառերից, որ չեք ասում, այն գործերից, որ չեք անում, ու այն ճանապարհից, որով չեք անցել՝ մեզ հետ։ Մենք՝ ձեզ հուսացողներս, հիմա այլևս ոչ հույս ունենք, ոչ հավատ։ Մնացել է միայն այս՝ դառն ու հուսահատ բարկությունը։ Եվ գիտե՞ք ինչն է ամենավտանգավորը։ Ժողովուրդը, որ էլ չի սպասում ու չի հավատում։ Այո՛, այդ լռությունը ձեզ թվում է հանգիստ, բայց դա նախահայրերի երկիրը կորցնելու լուռ րոպեներն են։ Վերջապես իջե՛ք ձեր բարձր աթոռներից։ Տեսե՛ք՝ երկիր չկա, մարդիկ հեռանում են, հայրենիքը դառնում է վիճակագրություն։ Հերի՛ք է դեր խաղալ։ Ժամանակը՝ վերջանում է։
Այո՛, սա այն իրականությունն է, որի մասին չի գրվում, բայց բոլորն զգում են։ Ու իմ ձայնը պետք է հնչի՝ առանց մեղմության։
Արիս Քարամյան
Լոս Անջելես
Source: USAArmenia
«Հայաստան» դաշինքը մարզահամերգային համալիրում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում վարչապետի իրենց թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…
Սպասվում են տեղումներ․ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Mon, 16 Mar 2026 23:45:25 +0400 Երևան քաղաքում՝…
Աշխարհահռչակ դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում Mon, 16 Mar 2026 23:30:59 +0400 Աշխարհահռչակ դաշնակահար…
Ապրում ենք «գերինքնիշխան» ու «գերարժանապատիվ» երկրում Mon, 16 Mar 2026 23:15:00 +0400 Ինչ մեղքս թաքցնեմ՝…
Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը Mon, 16…
ԵՄ երկրները երկու հարց են քննարկելու Mon, 16 Mar 2026 23:00:12 +0400 Եվրամիության անդամ երկրների…