Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…
Ինչպե՞ս գրեմ այս տողերը, երբ երբեք չէի պատկերացնում, որ այս օրը կգա։


Տարիներ առաջ անասելի դաժանությամբ սպանվեց իմ եղբայրը՝ Եղիշե Խաչատրյանը։ Ես և Եղիշեն երկու հարազատ եղբայրների թոռներ էինք։ Նրա սպանությունը ոչ միայն մեր ընտանիքի, այլև ողջ արդարության դեմ ուղղված հարված էր։
Այդ օրվանից ի վեր մի սիրտ ապրեց մշտական ցավի մեջ՝ նրա կինը՝ Մեյթիխանյան Փառանձեմը։ Նա՝ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության մեջ հայտնի լեզվաբան Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյանը, ապրեց միակ նպատակի համար՝ տեսնել Արդարությունը։
Փառանձեմն երբեք չհամակերպվեց սիրելի ամուսնու կորստին։ Նա լուռ, բայց անընկճելի պայքարեց։ Իր ներքին աղաղակը վերածեց լույսի՝ մեզ համար։ Նա ապրեց իր զավակներով՝ Նշանով, Դավիթով և Ասյայով, սակայն այդ ներսում ընթացող մաքառումը , ավաղ, օրեցօր մաշեց նրա մարմինը։
Եվ այսօր…
Այսօր նա էլ գնաց։ Գնաց՝ առանց տեսնելու այն Արդարությունը, որին ինքը հավատում էր։ Բայց գնաց՝ թողնելով ճանապարհ, խոսք և պայքար, որոնք կմնան մեզ։
Ես խոնարհվում եմ Խաչատրյան և Մեյթիխանյան ընտանիքների, հատկապես սիրելի Նշանի, Դավիթի և Ասյայի առաջ։ Ձեր ՄԱՅՐԸ իսկապես մեծ մարդ էր։ Նրա հեզությունը, իմաստությունը և ներքին ուժը միշտ կմնան մեր ուղեցույցը։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի Փառանձեմ։
Քո պայքարը շարունակվելու է։
Քո ձայնը՝ արդարության համար՝ չի՛ լռելու։
Եվ դու երբե՛ք մենակ չես եղել ու չես լինելու՝ ո՛չ այս աշխարհում, ո՛չ նրանից անդին։
Խոնարհումով,
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ Tue, 07 Apr 2026 01:00:44 +0400 Ապրիլի 6-ին…

41 րոպե ago

Լուսնային նոր մրցավազք

Լուսնային նոր մրցավազք Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400 Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն…

1 ժամ ago

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը Tue, 07 Apr 2026 00:00:23 +0400 Բուդապեշտում ամենայն…

2 ժամ ago

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400 Ավազակության նախապատրաստման բացահայտման…

2 ժամ ago

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400 Ամերիկահայ…

2 ժամ ago

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400 ՀՀ քննչական…

2 ժամ ago