«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:
Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երեւանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Էրլինգ Հոլանդը «Ռեալ» չի տեղափոխվի․ պաշտոնական Thu, 04 Jun 2026 23:30:46 +0400 Խոսակցությունն այն մասին,…
Փաշինյանի եւ Թաթոյանի միջև կրքերը թեժանում են Thu, 04 Jun 2026 23:24:38 +0400 Latest news…
Փաշինյա'ն, ո՞վ ես դու, որ որոշես պատերազմ լինի, թե խաղաղություն, դու ես կռիվ ու արհավիրք…
Արման Թաթոյանն ու Նիկոլ Փաշինյանը թեժ վիճեցին Thu, 04 Jun 2026 23:03:16 +0400 Latest news…
Որքանով է օգտակար նիհարեցնող աղցանը Thu, 04 Jun 2026 23:00:03 +0400 Ռուս մասնագետ Եվգենի Բելոուսովը…
Զինծառայությունը որպես պատիժ Thu, 04 Jun 2026 22:45:02 +0400 ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…