«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։

«Ժողովուրդ» օրաթերթը Սիսակ Գաբրիելյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը հեղափոխությունից հետո ձեռք է բերել իր 2-րդ բնակարանը։ Մինչ հեղափոխությունը Գաբրիելյանը ուներ համատեղ սեփականությամբ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ 2018 թվականից, ինչպես շատ ՔՊ-ականներ, Գաբրիելյանը եւս դարձավ տան տեր։
Սիսակ Գաբիելյանը նախորդ տարի գնել է իր 2-րդ բնակարանը։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ 2024 թվականին պատգամավորը գնել է եւս մեկ բնակարան Երեւանում, որն արժեցել է 22 մլն 969 հազար դրամ։
Այսինքն՝ Գաբրիելյանն ունի երեք բնակարան:
«Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի: Նշված մեքենան 2023 թվականին վաճառել է 8 մլն դրամով եւ 12 մլն դրամով գնել է 2024 թվականի հայտարարագրում առկա VOLKSWAGEN մակնիշի մեքենան։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 1,3 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, 720 հազարը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է, 1 մլն 555 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 2 մլն 270 հազար դրամը վարկ է «ՎՏԲ Հայաստան» բանկից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 945 հազար դրամ, որից 20 մլն 260 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Նկատենք, որ պատգամավորի հայտարարագրում նշված է, որ նա շարքային ՔՊ-ական է, բայց՝ ԱԺ Կրթության մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Թրամփի խոսքերը «եղանակ» չփոխեցին․ Իրանը հարվածել է Իսրայելին

Թրամփի խոսքերը «եղանակ» չփոխեցին․ Իրանը հարվածել է Իսրայելին Tue, 24 Mar 2026 13:00:14 +0400 Իսրայելի…

9 րոպե ago

Ի՞նչ կապ ունի Փաշինյանի ասածը Հեյդար Ալիևի հետ․ Բաքուն պատասխան է պահանջում Մոսկվայից

Ի՞նչ կապ ունի Փաշինյանի ասածը Հեյդար Ալիևի հետ․ Բաքուն պատասխան է պահանջում Մոսկվայից Tue, 24…

12 րոպե ago

ԱԺ նախագահը զղջում է, որ Աղդամի՝ Ակնայի ֆոնին նկարվել է

ԱԺ նախագահը զղջում է, որ Աղդամի՝ Ակնայի ֆոնին նկարվել է Tue, 24 Mar 2026 12:54:25…

15 րոպե ago

Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում

Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում Tue, 24 Mar 2026 12:45:46 +0400 Դիլիջան քաղաքի…

24 րոպե ago

Եվս մեկ երկիր մտադիր է պատերազմել Իրանի դեմ․ ԶԼՄ

Եվս մեկ երկիր մտադիր է պատերազմել Իրանի դեմ․ ԶԼՄ Tue, 24 Mar 2026 12:38:53 +0400…

30 րոպե ago

Խնդիրը միայն արցախցին չէ, այլ հայը

Խնդիրը միայն արցախցին չէ, այլ հայը Tue, 24 Mar 2026 12:32:10 +0400 «Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից…

37 րոպե ago