Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել .
Առաջին նախագահի օրոք ոչ միայն դատարանները կախված էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներից, թաղային խուժանից, ֆիդայիներկրապահներից, այլ նաև ուղղակի կախման մեջ էին գտնվում տեղական իշխանություններից՝ շրջանային գործադիր կոմիտեներից։ Ավելին, շրջանային դատարանները տարեկան կտրվածքով հաշվետու էին շրջանային խորհրդին։ Այդ տարիներին իշխանությունների կողմից տոտալ պայքար էր գնում այն իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների դեմ, ովքեր բարձրաձայնում ու պայքարում էին անկախ դատարան ունենալու համար։ Ընդ որում, որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական գործիչներ իշխանությունների հետ անհավասար պայքարում հատուցեցին իրենց առողջությամբ, մի մասն էլ հնարովի քրեական գործերով դատապարտվեցին։
Երկրորդ նախագահի օրոք դատական համակարգը կենտրոնացվեց արդարադատության նախարարի կողմից և իրավամբ, արդարադատությունն իրականացվում էր արդարադատության նախարարի կողմից, իսկ դատարանները հանդես էին գալիս, առավել ևս հնչեղ գործերով, որպես կամակատարներ։ Այդ տարիներին ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ պատերազմ հայտարարեցին իշխանությանը արդարադատությունը իրական տերերին՝ դատարաններին հանձնելու համար։ Արդյունքում, բազմաթիվ փաստաբաններ հայտնվեցին բանտերում տարբեր հնարածին քրեական հոդվածներով։
Երկրորդ նախագահի երկրորդ նախագահության ժամկետում և երրորդ նախագահի օրոք արդարադատությունը կենտրոնացվեց մեկ կետից, նախագահականից, և դատական իշխանություն կոչվածը հլու հնազանդ կատարում էր Բաղրամյան 26-ի ցուցումները։ Իհարկե, կային բացառություններ, երբ դատավորը հրաժարվում էր պատվերով արդարադատություն իրականացնել, որը կարող էր թանկ արժենալ տվյալ անձի համար։ Ավելին, դրանք բացառիկ դեպքեր էին։ Այս անհավասար պայքարում ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ մեղադրվեցին, մի մասն էլ դատապարտվեցին տարբեր հնարածին մեղադրանքներով։
Հեղափոխությունից հետո կարծես թե վերացվեց դատական իշխանության ուղղորդումը մի կետից, սակայն նույն գործադիրի կողմից թիրախավորվում է այն դատավորը, ով գործադիրի քիմքին հակառակ դատական ակտ է կայացնում։ Այսինքն, այսօր ունենք առերևույթ գործադիրի կողմից չուղղորդվող դատարան, բայց նույն գործադիրի կողմից տարվող քաղաքականության արդյունքում ունենք ընտրովի արդարադատություն իրականացնող դատարան, որը ոչ պակաս վտանգավոր է, քան իր նախորդները։
Այսօր ևս որոշ իրավապաշտպաններ, նաև դատական իշխանությունից որոշ դատավորներ անհաշտ պայքար են սկսել ընտրովի, փողոցի արդարադատության դեմ, ընդ որում խախտված իրավունքների պայքարը տեղափոխելով նաև ՄԻԵԴ։ Ափսոս, որ հեղափոխությունից հետո իրավապաշտպանն իր գիտական, ստեղծագործական հնարավորությունները վատնում է ոչ թե իրավունքի զարգացման, այլ գործադիրի կողմից տոտալ ձևով անձանց տարրական խախտված իրավոնքները պաշտպանելու ընտրովի արդարադատությունից, դաժան վերաբերմունքից:
Որքան պետական լիազոր մարմինների և իրավապաշտպանների ջրբաժանը մեծանա, այնքան պետությունը կհավակնի դառնալու ավտորիտար երկիր՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:
Լևոն Բաղդասարյան
 
 

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը Sat, 21 Mar 2026 16:45:59 +0400 Ինչպես երևում է, ՔՊ-ում չկա ադեկվատ…

31 րոպե ago

Ումից է զզվում Հայկ Մարությանը

Ումից է զզվում Հայկ Մարությանը Sat, 21 Mar 2026 16:30:58 +0400 Latest news from Secure…

46 րոպե ago

Անբարոյականություն եմ համարում Ցեղասպանություն, պատերազմ տեսած ազգին պատերազմով վախեցնելը

Անբարոյականություն եմ համարում Ցեղասպանություն, պատերազմ տեսած ազգին պատերազմով վախեցնելը Sat, 21 Mar 2026 16:15:50 +0400…

1 ժամ ago

ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ

ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ Sat, 21 Mar 2026 16:00:54 +0400 ՄԱԿ-ը ակտիվորեն…

1 ժամ ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային հայեցակարգի 6 ուղղությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային հայեցակարգի 6 ուղղությունները Sat, 21 Mar 2026 15:56:36 +0400 Latest news…

1 ժամ ago

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով Sat, 21 Mar 2026 15:45:00…

2 ժամ ago