Անցած ուրբաթ կալանավորված երիտասարդ մոր՝ Լիանա Հարությունյանի 8-ամսական դուստրը քրեակատարողական հիմնարկի պայմանների հետևանքով հիվանդացել է, ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Ըստ պաշտպանի՝ բանտում ոչ միայն համապատասխան մանկական սնունդ չկա, այլև խցում տարրական պայմաններ չկան մանկահասակ երեխայի խնամքն ապահովելու համար:
Աբովյան ՔՀ-ից հերքում են փաստաբանի մեղադրանքները։ «Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի»,-«Ազատությանը» փոխանցել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հավելելով, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»։
Քրեակատարողական հիմնարկից միաժամանակ տեղեկացրել են, որ նորածինը այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
3 անչափահասների, այդ թվում՝ 8 ամսական երեխայի մայրը երեք ամսվա կալանքի էր դատապարտվել անցած ուրբաթ՝ Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշմամբ։ Նա մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների ապօրինի միգրացիայի կազմակերպմանը օժանդակելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ։
Երիտասարդ կնոջ փաստաբանը պատրաստվում է վաղը բողոքարկել կալանքի որոշումը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են մանկահասակ երեխաների մոր համար երաշխավորագիր տալ:
Source: USAArmenia
Ապրածս գիտակցական կյանքում, որ երկրի ներսում մարդը մարդու հետ այսքան թշնամացած լինի, երբևէ չէի տեսել։…
ԼԱՍ ՎԵԳԱՍ (KLAS) — Հայ ընդդիմադիր գործիչը, որը ներկայումս գտնվում է Հենդերսոնի ներգաղթի և…
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ…
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության փաստն ու հատկապես եղանակը՝ վախ սփռելու միջոց է...«Միքայել Համբարձումյան և գործընկերներ»…
armlur.am Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով այսօր համացանցում տարածված հոգեւորականների խոսակցությանը, հայտնեց. «Հաղորդման առթիվ…
Hraparak. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի…