Անցած ուրբաթ կալանավորված երիտասարդ մոր՝ Լիանա Հարությունյանի 8-ամսական դուստրը քրեակատարողական հիմնարկի պայմանների հետևանքով հիվանդացել է, ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Ըստ պաշտպանի՝ բանտում ոչ միայն համապատասխան մանկական սնունդ չկա, այլև խցում տարրական պայմաններ չկան մանկահասակ երեխայի խնամքն ապահովելու համար:
Աբովյան ՔՀ-ից հերքում են փաստաբանի մեղադրանքները։ «Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի»,-«Ազատությանը» փոխանցել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հավելելով, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»։
Քրեակատարողական հիմնարկից միաժամանակ տեղեկացրել են, որ նորածինը այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
3 անչափահասների, այդ թվում՝ 8 ամսական երեխայի մայրը երեք ամսվա կալանքի էր դատապարտվել անցած ուրբաթ՝ Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշմամբ։ Նա մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների ապօրինի միգրացիայի կազմակերպմանը օժանդակելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ։
Երիտասարդ կնոջ փաստաբանը պատրաստվում է վաղը բողոքարկել կալանքի որոշումը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են մանկահասակ երեխաների մոր համար երաշխավորագիր տալ:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia