Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

 


Բայց ի՞նչն է զարմանալին:

Զարմանալին այն է, որ երբ ժամանակին իշխանությունը հարձակվել էր թուրքին շան սատակ արած գեներալի վրա, երբ անարգանքի սյունին էին գամում՝ հռչակելով՝ «տուշոնկայի» գող, երբ «Կիսաբաց լուսամուտների» հայկազիկ մակարյաններն ու ջիվանիկ աբրահամյանները կամ էլ ասենք եվրոպաբնակ արտակ սերգոյանների կարգի գոյանքները այսօր փառաբանվող մարդուն այն ժամանակ վարկաբեկում էին ինչպես պատահի՝ հորդորելով նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կալանավայր վերադարձնել արդեն հիվանդացած հերոսին, ինչի պատճառով մարդը մահացավ, մարդ չկար, որ գեներալին պաշտպաներ, որ ճշմարտությունն ասեր ու զարհուրելին կանխեր: Չէ՞ որ սա այն մարդն էր, որ երբեք թույլ չէր տա, որ Արցախն այս օրն ընկներ, Հայաստանն էլ դառնար թուրքական միջանցք ու խայտառակվեր:

Տեսնելով Մանվել Գրիգորյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների բազմությունը, ապրեցի և՛ ցավ, և՛ հպարտություն: Այնքան հեշտ է պատմություն դարձած մարդուն փառաբանելը, բայց այնքան դժվար է, երբ պետք է լինում գործնականում դրսևորել սեփական հարգանքն այն պահին, երբ թիրախում էին հայտնվել, ասենք, նույն մարդու հարազատները: Գործնականում բացի Գրիգորյանի փաստաբաններից ու մի քանի մարդկանցից, ովքեր նրա կողքին են եղել ու կան, ուրիշ ոչ ոք ճշմարտությանը հետամուտ չեղավ նրա կենդանության օրոք. երջանկահիշատակ Արսեն Մկրտչյանն ու Լևոն Բաղդասարյանն էին, որ պաշտպան կանգնեցին ճշմարտությանը՝ լինելով նրա փաստաբանները:

Ակամա մտածում եմ՝ ինչո՞ւ է մեր ժողովրդի մեջ այդքան տարածված «գնա մեռի, արի՝սիրեմ» տխրահռչակ սկզբունքը, երբ մարդուն ոչ ոք իր կենդանության օրոք չի մեծարում, փոխարնեը հալածում են ու պախարակում, իսկ մեռնելուց հետո հուշարձաններ բացում ու դրանց առաջ խոնարհվում:

Շնորհավորում եմ երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ: Ինչ էլ լինի, միևնույն է դու քո կերպարով լինելու ես սերունդների ներշնչանքի աղբյուր, դու կմնաս միշտ պատմության մեջ որպես հայոց հողերը բռնակալից ազատագրած մի օրինակելի կերպար, որին, սակայն, կենդանության օրոք չգնահատեցին, հալածեցին նույնիսկ ընտանիքի անդամներին, ինչը, իհարկե, ցավալի է:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան

Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը: Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես…

9 ժամ ago

Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում

Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է,…

2 օր ago

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին…

2 օր ago

Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը

Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ…

3 օր ago

ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը

Սպիտակ տունը դադարեցնում է գրին-քարտ վիճակախաղի ծրագիրն այն առնչությամբ, որ Բրաունի համալսարանի հրաձգության կասկածյալը եկել…

3 օր ago