Երբ երկրի մտավորականը լուռ է…
Նրանք ժողովրդի սերուցքն են, լինեն մանկավարժներ, բժիշկներ, տնտեսագետներ, գիտնականներ, արվեստի թե այլ գործիչներ…
Մտավորականը ժողովրդի ձայնն է, գիտակից խավ, որ կյանքի դժվար հատվածներում ուղղորդել է, լուսավորել ճանապարհը, որ տեղում չխարխափի ժողովուրդը։
Հետաքրքիր է, ինչպե՞ս են խաբված ժողովրդի աչքերին նայելու այն մտավորականները, ովքեր առայսօր չտեսնելու են տալիս մի իրականություն, որում ապրում ենք։
Արցախը հանձնեցին, լուռ էին, երգիչը սեր էր երգում, մանկավարժն իր դասն էր վարում, բժիշկը աչք փակելով վերքեր էր բուժում, տնտեսագետը` իր հաշվարկների մեջ, գիտնականը իբր գիտական թեզ էր մոգոնում, գրողի անհայրենիք բանաս տեղծությունների շարքն էր ավելանում…
Որտեղ հայրենիքն է խոսում վշտահար, այնտեղ հայ մտավորականության ստվար հատվածը լուռ է… Գլուխ պահելու ձև է, աշխատանք կկորցնի հանկարծ <<ժողովրդավար>> երկրում, ու «արդարացման» խուլ արձագանքն է հնչում` քաղաքականությամբ չենք զբաղվում։
Բայց մեզանից այդ ո՞ր մեկը քաղաքագետ դարձավ, որ երկրի հոգսերով սկսեցինք ապրել… Մի թյուր կարծիք, որ հիվանդագին պտտվում է անտարբերների շուրջը` որպես անպետք արդարացում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ղեկավարի դեմ պատժամիջոցները Thu, 02 Apr 2026 16:00:43 +0400 ԱՄՆ ֆինանսների…
Դատաքննության ժամանակ ՀԾԿՀ-ն հստակ չի ապացուցել ՀԷՑ-ի խախտումները. Օրբելյան Thu, 02 Apr 2026 15:51:12 +0400…
Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է Thu, 02 Apr 2026 15:45:17 +0400…
Հայաստանի ղեկավարներից հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի մաս Thu, 02 Apr 2026…
«Բոլորին Դեմ Եմ» եւ «Նժար» շարժումները միավորվել են Thu, 02 Apr 2026 15:43:13 +0400 Հայտարարություն…
«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով․ Ալիև Thu, 02 Apr 2026 15:38:28…