Երբ երկրի մտավորականը լուռ է…
Նրանք ժողովրդի սերուցքն են, լինեն մանկավարժներ, բժիշկներ, տնտեսագետներ, գիտնականներ, արվեստի թե այլ գործիչներ…
Մտավորականը ժողովրդի ձայնն է, գիտակից խավ, որ կյանքի դժվար հատվածներում ուղղորդել է, լուսավորել ճանապարհը, որ տեղում չխարխափի ժողովուրդը։
Հետաքրքիր է, ինչպե՞ս են խաբված ժողովրդի աչքերին նայելու այն մտավորականները, ովքեր առայսօր չտեսնելու են տալիս մի իրականություն, որում ապրում ենք։
Արցախը հանձնեցին, լուռ էին, երգիչը սեր էր երգում, մանկավարժն իր դասն էր վարում, բժիշկը աչք փակելով վերքեր էր բուժում, տնտեսագետը` իր հաշվարկների մեջ, գիտնականը իբր գիտական թեզ էր մոգոնում, գրողի անհայրենիք բանաս տեղծությունների շարքն էր ավելանում…
Որտեղ հայրենիքն է խոսում վշտահար, այնտեղ հայ մտավորականության ստվար հատվածը լուռ է… Գլուխ պահելու ձև է, աշխատանք կկորցնի հանկարծ <<ժողովրդավար>> երկրում, ու «արդարացման» խուլ արձագանքն է հնչում` քաղաքականությամբ չենք զբաղվում։
Բայց մեզանից այդ ո՞ր մեկը քաղաքագետ դարձավ, որ երկրի հոգսերով սկսեցինք ապրել… Մի թյուր կարծիք, որ հիվանդագին պտտվում է անտարբերների շուրջը` որպես անպետք արդարացում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ Wed, 10 Jun 2026 23:45:33 +0400 Այսօր Պաղպաղակի համաշխարհային…
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է Wed, 10 Jun 2026 23:40:56 +0400 ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ Եթե…
Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Wed, 10 Jun 2026…
ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Wed, 10 Jun 2026 23:15:19 +0400 Ընտրություններից…
Հունիսի 11-ին ջուր չի լինելու Wed, 10 Jun 2026 23:00:45 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…
ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը Wed, 10 Jun 2026 22:45:38 +0400 Այս օրերին շատերն…