Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին, հայտնում է «Ազատության» աղբյուրը:
Օրերս, երբ հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացվել, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան կա:
Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. – «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ»:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում նրանց, արդյոք երկուսի մեղադրանքը նույն գործի շրջանակո՞ւմ է: Պատասխանների համար «Ազատությունը» հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական մարմինը, ի տարբերություն այլ գործերի, էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հարցում շատ գաղտնապահ է:
Source: USAArmenia
Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն Tue, 17 Mar 2026 15:45:40 +0400 Իսպանիայի ֆուտբոլի ազգային…
Իսրայելը պնդում է՝ սպանել է իրանցի մի շարք ղեկավարների․ Լարիջանիին՝ նույնպես Tue, 17 Mar 2026…
Էս Սահմանադրությունը երևի վատագույնն է, բայց գոնե Հայաստանի հետ կապ ունի Tue, 17 Mar 2026…
Կարանտինային խցում hայտնաբերվել է կալանավորված անձի դին Tue, 17 Mar 2026 15:15:27 +0400 Այսօր «Արմավիր»…
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Tue, 17 Mar 2026 15:15:03 +0400 Երբ…
Փաշինյանը մի կողմից Արևմուտքին ասում է՝ ես ձերն եմ, մյուս կողմից Պուտինի հետ է ջերմ…