«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun


Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին, հայտնում է «Ազատության» աղբյուրը:
Օրերս, երբ հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացվել, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան կա:
Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. – «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ»:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում նրանց, արդյոք երկուսի մեղադրանքը նույն գործի շրջանակո՞ւմ է: Պատասխանների համար «Ազատությունը» հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական մարմինը, ի տարբերություն այլ գործերի, էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հարցում շատ գաղտնապահ է:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը մաստեր կլաս անի՝ ինչպես համարձակ հանձնել սեփական տարածքները

Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը մաստեր կլաս անի՝ ինչպես համարձակ հանձնել սեփական տարածքները Thu, 07…

5 րոպե ago

Ասում է՝ «Մակրոնն իմ անձնական բարեկամն է»․ դա ո՞րն է՝ քեռի՞ն, թե քեռակի՞նը․․․

Ասում է՝ «Մակրոնն իմ անձնական բարեկամն է»․ դա ո՞րն է՝ քեռի՞ն, թե քեռակի՞նը․․․ Thu, 07…

9 րոպե ago

Փաշինյանը`Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի մասին

Փաշինյանը`Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի մասին Thu, 07 May 2026 14:38:03 +0400 Latest news from Secure News…

17 րոպե ago

Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում, սա դիտարկո՞ւմ եք ընտրակաշառք. Հարց`Փաշինյանին

Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում, սա դիտարկո՞ւմ եք ընտրակաշառք. Հարց`Փաշինյանին Thu, 07 May…

30 րոպե ago

Դա հիմարություն էր ու նաև սրիկայություն մեր ժողովրդի նկատմամբ

Դա հիմարություն էր ու նաև սրիկայություն մեր ժողովրդի նկատմամբ Thu, 07 May 2026 14:21:51 +0400…

33 րոպե ago

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են Thu, 07 May 2026 14:08:39 +0400 «Ուժեղ Հայաստան»…

46 րոպե ago