Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Հաշվի առնելով աշխարհահռչակ Նյու Յորքյան հայտնի երգչուհու Երևանյան համերգի հետ կապված տարբեր ասեկոսներն ու մեկնաբանությունները, հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան։
Այս հարցմամբ նաև ցանկանում եմ մշակույթ ձևավորել, վերջապես, դադարեցնել համացանցային բամբասանքները, իսկ պետական լիազոր մարմիններից պահանջել աշխատել օրենքով։
Հանրային տեղեկատվության ստացման գրավոր պահանջ

ՊԱՀԱՆՋ
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ հայցում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ կապված համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հետ առ այն, որ հանրահայտ արտիստ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու և նրա մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է զգալի գումար։
1. Տրամադրել պայմանագրերի պատճենները՝ կնքված երգչուհու կամ ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրները, վճարված գումարների չափը, նպատակային ծախսերը (օրինակ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար, կազմակերպչական ծախսեր և այլն)։
2. Տրամադրել տեղեկություն, թե արդյոք իրականացվել է մրցութային ընթացակարգ, եթե ոչ՝ ապա ինչ իրավական հիմքով է այն շրջանցվել։
3. Նշել, թե որ պետական մարմնի կողմից է կայացվել որոշում այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ, տրամադրել այդ որոշման պատճենը կամ հղումը։
4. Տրամադրել գնահատականներ կամ հաշվարկներ, թե որքան է կազմել այս միջոցառման արդյունքում ստացած կամ ակնկալվող տնտեսական օգուտը՝ զբոսաշրջության, հարկային մուտքերի կամ այլ ձևերով։
5. Հաստատել կամ հերքել՝ արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվել է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։
Հայցում եմ տեղեկատվությունը տրամադրել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։
Հարգանքով՝
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ՆԱՏՕ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կարող է փլուզվել․ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կարող է փլուզվել․ Յենս Ստոլտենբերգ Sun, 15 Mar 2026 14:00:00…

8 րոպե ago

Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին

Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին Sun, 15 Mar…

22 րոպե ago

Լիբանանում արդեն 26 բուժաշխատող է զոհվել

Լիբանանում արդեն 26 բուժաշխատող է զոհվել Sun, 15 Mar 2026 13:30:00 +0400 Լիբանանում իսրայելական հարվածների…

38 րոպե ago

Ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Sun, 15 Mar 2026 13:15:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

53 րոպե ago

Երիկամների համար օգտակար խոտաբույսեր իրականում չկան․ գիտական տեսակետ

Երիկամների համար օգտակար խոտաբույսեր իրականում չկան․ գիտական տեսակետ Sun, 15 Mar 2026 13:00:11 +0400 Իրականում…

1 ժամ ago

Ինչ մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչները

Ինչ մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչները Sun, 15 Mar 2026 12:45:00 +0400 Սերբիայի Զրենյանին քաղաքում…

1 ժամ ago