Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Այսօր ԶԼՄ ներկայացուցիչները տարածեցին հաղորդագրություն՝ կապված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հետ:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում: Ազատյանը կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ խստագույնս պահպանելով Դատարանի սահմանած սահմանափակումները:
Ինչ վերաբերում է Ազատյանին առաջադրված մեղադրանքներին, ապա քրեական գործի շրջանակներում Դատարանում հարցաքննված երկու տասնյակից ավել վկաներից ոչ մեկն իր ցուցմունքներով նույնիսկ անուղղակի կերպով չի հաստատել Ազատյանին առաջադրված մեղադարանքները:
Քրեական գործում բացակայում են նաև որևէ փաստաթղթային տարբերակով Ազատյանի մեղադրանքները հաստատող ապացույցներ: Դատարանի կողմից օբյեկտիվ ու բազմակողմանի դատաքննության ընթացքում, ինչին հավատում ենք, կհաստատվի Ազատյանի անմեղությունը:
Փաստաբան՝ Արթուր Պիվազյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են Tue, 17 Mar 2026 18:00:46 +0400 ԱՄՆ դաշնակիցները շփոթված…

24 րոպե ago

Պարզ չի՞, որ Ցեղասպանության հուշահամալիր գնալը արգելելու է

Պարզ չի՞, որ Ցեղասպանության հուշահամալիր գնալը արգելելու է Tue, 17 Mar 2026 17:52:55 +0400 Latest…

31 րոպե ago

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են Tue, 17 Mar 2026 17:45:40 +0400…

39 րոպե ago

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն Tue, 17 Mar 2026 17:30:51 +0400 Եվրամիությունը խիստ մտահոգված…

54 րոպե ago

Սրանք գերազանցել են նախկիններին շատ-շատ հարցերում

Սրանք գերազանցել են նախկիններին շատ-շատ հարցերում Tue, 17 Mar 2026 17:30:24 +0400 Latest news from…

54 րոպե ago