ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Հայաստանում «ընդիմություն» բառը երկար տարիներ ապրել է միայն հույսերի և պատրանքների մեջ։ Մենք այն լսել ենք հրապարակներում, ամբիոններից, երբեմն հեռուստատեսային բանավեճերում, բայց մեր խորքում վաղուց գիտեինք՝ սա ընդիմություն չէ, սա ընդամենը իշխանությունից դուրս մնացած նույն դեմքերն են՝ նույն լեզվով, նույն մտածողությամբ, նույն սովորություններով։

Երկիր առանց ընդիմության նման է նավի, որ չունի ղեկի հակակշիռ. այն մեկ կողմ է թեքվում իշխանության քամուց, և չկա ոչ մի ուժ, որ ուղղի։ Հասարակությունը մնում է առանց հայելիի, որտեղ կարող էր տեսնել իր սխալներն ու ճիշտ ուղղությունը։ Մնում է միայն խուլ մրմունջը՝ խոհանոցներից մինչև տաքսու նստատեղերը, դժգոհության կիսաձայնը, որը ոչ մի տեղ չի հասնում։
Իրական ընդիմություն նշանակում է վստահելի հենարան, ուժ, որ կարող է կանգնել քո կողքին, երբ իշխանությունը դառնում է կամայական։ Մենք, սակայն, սովորեցինք մենակ, մենակ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ հրապարակները լցված էին մարդկանցով։
Ժամանակի ընթացքում ժողովուրդը սկսեց հավատալ, որ «ընդիմություն» նշանակում է պարզապես հերթի սպասում։ Այսօր նրանք իշխանություն են, վաղը՝ ընդիմություն, և հակառակը։ Միայն աթոռները փոխվում են, բայց ոչ մտածողությունը։ Այդ խաղը դարձավ թատերական բեմ, որտեղ նույն դերասանները հերթով կարմիր և սև հագուստ են կրում, բայց սցենարը չի փոխվում։
Եվ այդ բեմում հաճախ մենք տեսանք ոչ թե ընդիմադիրներ, այլ ընդիմություն խաղացող խամաճիկներ։ Նրանք շարժվում էին ըստ այն թելերի, որոնք քաշում էին կամ իրենց իսկ ախորժակները, կամ արտաքին շահերը։ Իսկ ժողովուրդը՝ հանդիսատեսի տեղում, դանդաղ սովորեց ծափ չտալ։
Տարիների հեռավորությունից նայելիս հասկանում ես՝ մեր պատմությունը լի է շարժումներով, հեղափոխական կոչերով ու փողոցային ալիքներով, բայց դրանցից քչերը վերածվեցին իրական ինստիտուտների։ Իսկ առանց ինստիտուտի, ընդիմությունն ընդամենը պահի ալիքն է, որը բարձրանում է և նորից խորտակվում նույն ափերին։
Այդպես ապրեցինք՝ կարծես երկիրը մեկ ձեռքի մեջ էր, և այդ ձեռքի դիմաց երբեք չկանգնեց ուժ, որը հավասարակշռեր այն։ Իսկ մենք մնացինք ճոճանակի մեջ՝ իշխանության հուսախաբությունից դեպի ընդդիմության հուսախաբություն, և հետ՝ անվերջ, մինչև հոգնեցինք անգամ հույս ունենալուց։
Արիս Քարամյան
Լոս Անջելես
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

7 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago