Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։ Մեզանից հարցնող չկար, թե քարը քարի վրա շարել, տուն ենք դրել, մենք համաձա՞յն ենք մեր տունը թողնել… Մեզանից չհարցրին, թե մենք ուզում ենք թշնամու կողքին ապրել, երբ հինավուրց երկիր տվեցին անօրեններին` աչք փակելով մեր մրմռացող սրտերի լալահառաչ կանչին։ Մեզ զոհաբերեցին, և ոչ միայն Արցախը, որ իշխողների կոկորդում ոսկոր էինք դարձել։
Մենք խանգարում էինք, երևի այդ ամենի գինը Արցախն էր, որ կորցրինք, ու Հայաստանը համագործակցել սկսեց տարբեր պետությունների հետ։ Մենք խանգարում էինք, չէ՞ որ Արցախի կորստից հետո միայն երկրի ղեկավարն իրեն լիարժեք վարչապետ զգաց, անգամ ափսոսանք հայտնեց, որ ավելի շուտ չէր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Այս երկու տարում բռնատեղահանված արցախցիներս հասկացանք, որ թիրախում մենք ենք, մեզ պիտի զոհաբերեին` Արցախը հանձնելով, որ փրկեն Հայաստանը։ Բայց փրկեցի՞ն, եթե այո՛, ապա ինչու՞ են այդ «փրկողները» դողում «Արցախ»անունը լսելիս… Ինչու՞ են փակում Արցախյան շարժման, առավել ևս` վերադարձի հարցը, հակառակ դեպքում` երերուն է դառնում նրանց իշխանությունը, որ «թավիշով» եկել են` վերջ տալու Արցախի խնդրին։
Այսօրվա միասնության հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում` նվիրված Արցախի Հանրապետության օրվան, իր շուրջն է հավաքում հայությանը` անկախ բնակության վայրից։ Այն ազդարարում է, որ Արցախից հետո վտանգված է մայր երկրի կյանքը, որը համախմբվածություն է պահանջում, զգոնություն, արթնության կոչ` չկորցնել նաև հայոց պետականությունը։
(Նկարը` Ստեփանակերտում, համաժողովրդական հանրահավաքին)։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Source: USAArmenia
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…
Source: USAArmenia