ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների աղմկահարույց գործերի վրա։

Ասվածի վկայությունը ներքոնշյալ երկու դեպքերն են:
Օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին: Մեկ ամիս է՝ գործը մնացել է Քննչական կոմիտեի դաշտում, սակայն որեւէ ընթացք չի ստանում։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում։
Նորությունն այն է, որ հիմա էլ նույն պատկերը կրկնվում է. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ, թմրանյութի իրացման եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական վարույթի շրջանակում արդեն երկու օր է ձերբակալված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Ըստ աղբյուրների՝ նրա դեմ կան անհերքելի ապացույցներ, սակայն նախաքննական մարմինը դեռ չի շտապում որեւէ որոշում կայացնել՝ կարծես սպասելով քաղաքական ուղերձին։
Եթե գործը վերաբերեր հասարակ քաղաքացուն, նա արդեն վաղուց կստանար մեղադրանք եւ կհայտնվեր կալանքի տակ, բայց իշխանական շրջանակների հարազատների դեպքում գործերը կա՛մ ձգձգվում են, կա՛մ կարճվում։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչների դեպքում գործը չեղած տեղից ճոխացվում է, եւ նրանք հայտնվում են բանտերում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ավելի քան հարյուր զոհ և մեծ ավերածություններ․ ի՞նչ վիճակ է Պակիստանում

Ավելի քան հարյուր զոհ և մեծ ավերածություններ․ ի՞նչ վիճակ է Պակիստանում Wed, 29 Jul 2026…

16 րոպե ago

Առաջիկա հինգ օրերին ինչ եղանակ է սպասվում

Առաջիկա հինգ օրերին ինչ եղանակ է սպասվում Wed, 29 Jul 2026 11:15:01 +0400 Հայաստանում այս…

32 րոպե ago

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները Wed, 29 Jul 2026 11:00:06 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

46 րոպե ago

Կհարվածի՞ Իրանը Ուկրաինային․ նոր զարգացումներ

Կհարվածի՞ Իրանը Ուկրաինային․ նոր զարգացումներ Wed, 29 Jul 2026 10:30:51 +0400 Իրանը դիտարկում էր Ուկրաինայի…

1 ժամ ago

Ինչ են պատրաստվում անել գազի հետ կապված

Ինչ են պատրաստվում անել գազի հետ կապված Wed, 29 Jul 2026 10:15:07 +0400 Հայաստանը պատրաստակամություն…

2 ժամ ago

Թրամփի թիմն առաջին անգամ կայցելի Կիևը․ իրավիճա՞կ է փոխվում

Թրամփի թիմն առաջին անգամ կայցելի Կիևը․ իրավիճա՞կ է փոխվում Wed, 29 Jul 2026 10:00:27 +0400…

2 ժամ ago