Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հայկական լրատվական դաշտին, հայտարարել է, թե չի դադարում զարմանալ մամուլի անորակության մասշտաբներից՝ իրավիճակը որակելով որպես ողբերգություն: «…Տարիներ են պետք լինելու, որ հայկական լրագրությունը մաքրի իր վրայից այն խարանը, որ ազատություն ստացած, բայց դրան անպատրաստ կամ դա նույնիսկ չկամեցող բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ դաջել են իրենց մասնագիտության վրա 2018-ից հետո»,-մասնավորապես՝ գրել է Ռուբինյանը:

Այս հայտարարությունը առաջացնում է մի շարք հարցեր՝ թե՛ դրա հեղինակի քաղաքական պատասխանատվության, թե՛ խոսքի տոնայնության հետ կապված։
Նախ՝ հնչել է ընդհանուր բնույթի մեղադրանք՝ առանց կոնկրետ փաստերի: Չի մատնանշվել կոնկրետ դեպքեր, չեն տրվել անուններ, ինչը հայտարարությունը վերածում է առավելապես քաղաքական գնահատականի՝ առանց փաստական հիմնավորման, մյուս կողմից՝ թեպետ ժողովրդավարական համակարգում մամուլի հասցեին քաղաքական գործիչների քննադատությունը ընդունելի երևույթ է համարվում, սակայն այն պետք է ուղեկցվի ինքնաքննադատությամբ՝ ձեռք բերելու իրական բովանդակություն:
2018-ից հետո իշխանության եկած ուժը նույնպես պատասխանատու է մեդիա միջավայրի որակի համար՝ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներում, մինչդեռ հայտնի է, որ իր շարքերում բազմաթիվ լրագրողներ ունեցող ՔՊ-ն հույժ բացասական ազդցություն է թողել հանրային խոսքի ձևավորման ու, առհասարակ, հանրային բարոյականության վրա՝ հայկական լրագրության համար դրանից բխած մարտահրավերներով:
Ռուբեն Ռուբինյանը մոռանում է, որ ազատ մամուլի գործը հենց իշխանություններին քննադատելն է նույնիսկ այն դեպքում, եթե այդ քննադատությունը քաղաքական գործիչներից մեկնումեկի քիմքին հաճելի չի թվում: Երբ բարձր պաշտոն զբաղեցնող անձը հրապարակայնորեն հայտարարում է, թե լրատվական դաշտը ողբերգական վիճակում է, դա կարող է ընկալվել նաև որպես ճնշման կամ վարկաբեկման փորձ. նման գնահատականները կարող են նվազեցնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ և բերել խոսքի ազատության աղճատմանը կամ սահմանափակմանը։
Եթե 2018-ից հետո մամուլն իսկապես խարանվել է, ինչպես պնդել ԱԺ փոխխոսնակը, ապա այդ ժամանակահատվածում իշխանության ղեկին եղած ուժը պետք է բացատրի, թե ինչու չձեռնարկվեց մեդիա դաշտի առողջացմանն ուղղված քայլեր, ավելին՝ արվեց հակառակը։
Ռուբինյանի հայտարարությունը ներծծված է քաղաքական անպատասպանատվությամբ և իրավիճակի խորքային վերլուծության հետ ոչ մի կապ չունի։ Լրատվական դաշտի որակի բարձրացումը պահանջում է երկկողմանի պատասխանատվություն՝ և՛ լրագրողների, և՛ իշխանության կողմից, մինչդեռ հայտնի է, որ իշխանությունները լրագրողներին ու ազատ լրագրությունը վաղուց որակում են որպես պետության թշնամիներ:Այդ մասին մի շարք ՔՊ-ականներ իրենց հարցազրույցներում ուղիղ են ասել։ Իսկ թե ինչու են նրանք այդքան զգայուն, պարզից էլ պարզ է: Ազատ խոսքը ոչ մի կերպ չի օգնում իշխանություններին՝ կոծկելու սեփական նպատակներն ու վերարտադրվելու, ընդհակառակը՝ խիստ դժվարացնում է Նիկոլ Փաշինյանի թրքանպաստ առաքելության իրագործումը Հայաստանում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

4 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago