Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության հետ սոցցանցային գործիքակազմերի միջոցով երկխոսել՝ հաճախ հղելով հստակ քաղաքական մեսիջներ:

Վարչապետը աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ:
Սա հստակ ուղերձ է՝ ժողովրդին այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է իր քաղաքականությունը կոշտացնել, եթե կուզեք՝ հերթական անգամ շոու սարքել:
Նիկոլ Փաշինյանը մնացել է 2021-ի ընտրությունների տպավորության տակ ու շատ լավ գիտի, թե ինչն է ժողովրդին դուր գալիս, ինչը՝ ոչ:
Օրինակ՝ գիտի, որ նույն Վարդան Ղուկասյանի հանրային վարկանիշի բարձր լինելը պայմանավորված է նրանով, որ ԴՕԿ կուսակցության առջանորդը հանդես է գալիս՝ կոշտ միջոցառումների կողմնակից բոլոր նրանց դեմ, ովքեր ապօրինության ու հարստահարման պատճառ են դարձել: Փաշինյանը շատ լավ գիտի ԴՕԿ-ի իրական վարկանիշի մասին, ու սա այն դեպքն է, երբ ոչ մի «Գելափ» իր կեղծ հարցումների միջոցով չի կարող կարծիք ձևավորել: Իշխանությունները տիրապետում են իրական վիճակագրությանը ներսից: Փաշինյանը փորձելու է աշխատել հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածի վրա՝ ստեղծելով արդարության մարտիկի թյուր տպավորություն, և հենց դա է պատճառը, որ կոնկրետ «նամյոկներ» է անում:
Առաջիկայում, իհարկե, գուցե նոր տեսարանների ականատես դառնա հասարակությունը, բայց մարդկանց պարտքն է լինելու տեսարաններին կուլ չգնալը: Եթե ՔՊ-ն իրական արադարության մարտիկ լիներ, ապա այս տարիների ընթացքում մի էական բան արված կլիներ, թալանչիի համբավ ունեցողները բանտում կլինեին, այլ ոչ թե հսկայական գրավի դիմաց ազատ կարձակվեին:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված կփակվի

Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված կփակվի Wed, 24 Jun 2026 18:41:15 +0400 Երևանի քաղաքապետարանի…

4 րոպե ago

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 24 Jun 2026 18:36:14 +0400 «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք…

9 րոպե ago

Կվերսկսեն միջուկային օբյեկտների ստուգումները

Կվերսկսեն միջուկային օբյեկտների ստուգումները Wed, 24 Jun 2026 18:30:29 +0400 ՄԱԳԱՏԷ-ն ժամանակ չի կորցնի եւ…

14 րոպե ago

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Wed, 24 Jun 2026…

17 րոպե ago

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Wed, 24 Jun 2026 18:23:48 +0400 Փաստաբան Երվանդ…

21 րոպե ago

Բողոքեք՝ ինչքան ուժ ունեք

Բողոքեք՝ ինչքան ուժ ունեք Wed, 24 Jun 2026 18:15:04 +0400 ՍԴ դիմած բոլոր ուժերին եւ…

30 րոպե ago