Ալեն Սիմոնյանը թրոլինգի է ենթարկել «Տաշիր Սամոյին». ի՞նչը կարող է կոտրել իշխանությունների ինքնավստահությունը

Ալեն Սիմոնյանն խորհդարանական ընդդիմությանը թրոլինգի է ենթարկել՝ հայտերելով, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա: «Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»,-մասնավորապես՝ հայտարարել է Սիմոնյանն ու ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Սամվել Կարապետյանի ուժին համարո՞ւմ է ՔՊ-ի համար մրցակից, ասել է՝ ոչ: «Ոչ, որովհետև այդ պոնտը՝ փող ենք ծախսում, փող կբաժանենք, փողոտ տեղ է, մեզ հետ կարելի է միավորվել և հետո հայտնվել, պետական պաշտոն ստանալ, այլևս չի աշխատում, որովհետև դա պոնտ է, որովհետև քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում հայտնվել է, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստարան գտնել ԱԺ-ում»,-պնդել է Սիմոնյանը:

ԱԺ խոսնակի հայտարարությունն իրականում հակասական է իր խորքում, քանի որ իմպերատիվ կերպով պնդել, թե ԱԺ-ում ընդհանրապես ընդդիմություն չկա, սուբյեկտիվ գնահատական է ու չի կարող ճիշտ լինել։ Այո, ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունը կարող է լինել թույլ կամ ոչ արդյունավետ, ինչպես ՀՀ ԱԺ-ում հանգրվանածների դեպքում, բայց դա չի նշանակում, որ ինստիտուցիոնալ առումով ընդդիմություն գոյություն չունի։
Մյուս կողմից, սակայն, Սիմոնյանի խոսքերն օբյեկտիվ են հնչում «Տաշիր Սամոյի» ու նրա ուժի դեպքում, քանի որ օբյեկտիվորեն այսօր այն իրենից ոչինչ չի ներկայացնում, ու թեպետ տարբեր գելափներ փորձում են այսպես ասած ծավալ հաղորդել «Տաշիրի» կերպարին, «փչել» նրան, ուռճացնել, սակայն ակնհայտ է, որ այդ փորձերը չեն կարող արդյունավետ լինել: «Տաշիր Սամոն» այն մարդը չէ, որը կարող է ՔՊ-ական իշխանությանը փաստի առաջ կանգնեցնել կամ ասենք նախկիններից շահեկանորեն տարբերվել ու իրական այլընտրանք դիտարկվել, իսկ Նիկոլ Փաշինյանի ունեցած հակառեյտինգը չի կարող նրա համար քաղաքական կապիտալի վերածվե: Մարդիկ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն, ում դերում է Սամվել Կարապետյանը ներկայանում, բարերարի՞, քաղաքական գործչի՞: Նա մի տեսակ լղոզված իմիջ ունի հանրության շրջանում, ինչը նրա շանսերը քաղաքականութան մեջ զրոյին է մոտեցնում:
Ալենսիմոնյաննների ինքնավստահությունը կարող է կոտրել միայն մի բան՝ իսկապես նոր ուժի ի հայտ գալը՝ ուժ, որն իր տեսակի մեջ շահեկանորեն կտարբերվի մյուսներից, դուրս կլինի արդեն հոգնեցրած շաբլոնից:
Արդյոք ԴՕԿ-ն այս առումով կկարողանա՞ լիովին իրացնել իր պոտենցիալը, թե՞ իշխանություններին կհաջողվի բռնաճնշումների միջոցով չեզոքցնել այդ ուժից Փաշինյանի համար բխող վտանգը, այս դեպքում բռնաճնշումներն էֆեկտի՞վ կլինեն, թե՞ հակառակ էֆեկտի կհանգեցնեն…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ Sun, 15 Mar 2026 16:30:00 +0400 ՄԱԿ…

7 րոպե ago

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ Sun, 15 Mar 2026 16:15:52 +0400 Խոյ Օրվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ է…

21 րոպե ago

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը Sun, 15 Mar 2026 16:00:19 +0400 Իրանի գերագույն…

36 րոպե ago

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ Sun, 15 Mar 2026…

52 րոպե ago

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի Sun, 15 Mar 2026 15:30:00 +0400 Մոսկվայի…

1 ժամ ago

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար Sun, 15 Mar…

1 ժամ ago