Մինչ իշխանությունները փորձում են ամեն կերպ փրկել սեփական դեմքն ու համոզել ժողովրդին, թե իրենց «բարեփոխումները» արդյունք են տվել՝ Հայաստանն առաջ մղելով զանազան վարկանշային աղյուսակներում,հանրությանը ցնցել է հերթական աղմկահարույց իրադարձությունը: Սյունիքի մարզի էկոպարեկները Երևան են տեղափոխել մոտ 25 կիլոգրամ թմրանյութ, որը Իրանի սահմանից նետվել է դեպի Հայաստան: Արդյունքում կալանավորվել է 2 էկոպարեկ:
Սույն դեպքը բացահայտում է ոչ միայն որոշ անհատների հանցավոր վարքագիծը, այլև խորքային համակարգային այն ճեղքերը, որոնք կան Ներքին գործերի նախարարության վերահսկողական մեխանիզմներում։
Նախարարությունը, որի ենթակայության տակ են գործում սահմանային և բնապահպանական վերահսկողության մի շարք ստորաբաժանումներ, չի ներկայացրել հոդաբաշխ բացատրություն, թե ինչպես է հնարավոր, որ նրանք, ովքեր կոչված են՝ պաշտպանելու բնությունը և օրենքը, ներգրավվել են խոշորածավալ թմրանյութի շրջանառության մեջ։
Հարց է առաջանում՝ որտե՞ղ էր ներքին համակարգային վերահսկողությունը, ի՞նչ չափանիշներով է անցել այս անձանց նախնական ստուգումը և գնահատումը: Կատարվածն ապացուցում է, որ ՔՊ-ական իշխանության ուղիղ հովանավորությունը վայելող օղակում առկա են լրջագույն խնդիրներ՝ կապված կադրային քաղաքականության, ներհամակարգային վերահսկողության ու կոռուպցիայի հետ:
Երբ բնապահպանական վերահսկողության աշխատակիցը վերածվում է հանցախմբի օղակի, հասարակության վստահությունը ոչ միայն տվյալ ծառայության, այլև ամբողջ ՆԳՆ-ի նկատմամբ խիստ նվազում է։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է խարխլել պետական կառույցների լեգիտիմությունը։ Կատարվածը բնավ այսպես ասած մեկուսի միջադեպ չէ: Այն հետևանք է այն խորքային խնդիրների, որոնք տարիներ շարունակ անտեսված են մնում ՆԳՆ-ում։
Տեղի ունեցածը տալիւս է հիմքեր՝ եզրակացնելու, որ պարեկային ծառայությունը՝ իր բոլոր տարատեսակներով, ըստ էության, տապալված է, նույն այդ պարեկներն այնպիսի ներքին կարգավիճակ են ձեռք բերել,որ փաստացի դարձել են խոշոր «բառիգներ», ինչն ակնհայտորեն չէր կարող տեղի ունենալ առանց վերադասների իմացության կամ անմիջական թողտվության, իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, ուրեմն համակարրգում աներևակայելի բարդակ է, որի ուղիղ պատասխանտուն Արփինե Սարգսյանն է, իսկ քաղաքական պատասխանտուն՝ ողջ ՔՊ-ական իշխանությունը, որի պատճառով է, որ այսօր Հայաստանը դարձել է թմրամոլների ու թմրավաճառների որջ:
Source: USAArmenia
Նիկոլ, դու զոհ չես, մե՛նք ենք քո զոհը․․․ Mon, 15 Jun 2026 18:45:08 +0400 Նիկոլ…
Սարսափ ֆիլմը ռեկորդային եկամուտ է ունեցել Mon, 15 Jun 2026 18:30:53 +0400 Վիճակագրական տվյալների համաձայն՝…
Կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ․ ՀՀԿ Mon, 15 Jun 2026…
2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Mon, 15 Jun 2026 18:15:00 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու…
Արտակարգ դեպք․ երեխա է ընկել գետը․ մանրամասներ Mon, 15 Jun 2026 18:02:25 +0400 Հունիսի 15-ին՝…
Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել Mon, 15 Jun 2026 18:00:49 +0400 Իռլանդիայում հնագետները հայտնաբերել են վիկինգների…