Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքը փաստում է, որ նրա նշանակումը եղել է մի մեծ սխալ, որը պետք է արագորեն շտկել, քանի որ հակառակ դեպքում վիճակը կարող է խորանալ:
Երբ Նիկոլ Փաշինյանը 2024-ի աշնանը ճանապարհում էր Վահե Ղազարյանին՝ ոստիկաններին ներկայացնելով ՆԳՆ նոր ղեկավար Արփինե Սարսգյանին՝ վերջինս վստահեցրել էր, թե Ոստիկանությանը կհաղորդի նոր որակ, հանցավորության դեմ պայքարը կդառնա ավելի արդյունավետ, կվերացվեն առկա թերությունները և այլն: Բայց ստացվեց լրիվ հակառակը: Ինչ ՆԳ համակարգը ղեկավարում է Արփինե Սարգսյանը, որ համարվում է Նիկոլ Փաշինյանի թիմի սորոսամետ հատվածի վառ ներկայացուցիչ, երկրում քրեածին իրավիճակն ավելի է վատացել, սպանություններն ու ինքնասպանությունները շատացել են, բոլոր առումներով հետընթաց է գրանցվել: Հիմա էլ, փաստորեն, ընդդիմադիր համայնքապետի սպանությունն է տեղի ունեցել, ինչն առավել քան խոսուն է:
Խոշոր հաշվով այս պատկերը չի էլ կարելի անակնկալ համարել. Արփինե Սարգսյանի դեմքին նայողն անմիջապես հասկանում է, որ այս աղջնակը մեծագույն ցանկութան դեպքում անգամ չի կարող արդյունավետ նախարար լինել. չունի անհրաժեշտ կենսափորձ, չունի քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ շփման անհրաժեշտ փորձ՝ մի բան, որ ոստիկանական համակարգում աշխատող ամեն մարդու համար կարևոր հանգամանք է դիտարկվում: Եթե մեկի լեզուն չգիտես, ինչպե՞ս ես հաղթելու: Արփինե Սարգսյանը գուցե լավ արդյունքներ ցուցադրեր մեկ այլ պետական օղակում, բայց ուժային հատվածն ակնհայտորեն նրանը չէ, և դեռ պետք է պարզել՝ ինչից ելնելով է,որ Փաշինյանը հենց նրան գործուղեց համակարգ՝ նախ՝ դարձնելով փոխնախարար, հետո՝ նախարար:
Այսպիսով՝ հետևությունը մեկն է՝ Արփինե Սարգսյանը պե՛տք է հեռանա, քանի որ որքան շատ նա իր պաշտոնում մնա, այնքան բացասական ցուցանիշներն ավելի են աճելու, ողբերգական դեպքերի քանակն ավելի է շատանալու:
Արփինե Սարգսյանի ձեռքից մի բան է լավ գալիս միայն՝ Լաս Վեգասից Հայաստան ժամանած, Լաս Վեգասի քաղաքային ոստիկանության ահաբեկչական բաժնի սպա Լազար Սիրոյանին Հայաստանում պատվոգիր շնորհելն այն բանի համար, որ նա ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին բանտելու գործում իր մեծ լուման էր ներդրել, ինչի մասին բոլորը գիտեն։ Ի՞նչ կապ ունի Սարգսյանը հանցավորության դեմ պայքարի հետ:
Հայտարարվում է, թե մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է, բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ մարդու կյանքն անվտանգ ու երաշխավորված դարձնելու համար: Ընդհակառակը՝ արփինեսարգսյանների մեղքով է, որ խորանում է երկրում կրիմինալն ու «բեսպրեդելը». նայելով Արփինե Սարգսյանին՝ հանցագործն ապրիորի իրեն ապահով ու անպատիժ է զգում՝ համոզված լինելով, որ նրա ենթակայութան տակ գործող Ոստիկանությունը չի կարող արդյունավետ պայքար մղել հանցավորոթյան դեմ, չի կարող սպառնալիք դառնալ հանցագոծների համար: Այսօր հանցագործության հովանավորների թվում բազմաթիվ են իշխանության ներկայացուցիչները, ավելին՝ շատ բանդաների հետևում կանգնած են հայտնի ՔՊ-ականներ, որոնք իրենց բաժինն են ստանում իրագործվող թալանից՝ տնօրնելով սև փողերը:
Այս վիճակը չի կարող երկար հանդուրժվել, քանի որ խնդիրը վաղուց է ձեռք բերել հսկայական մասշտաբներ՝ ծնելով այնպիսի քաղաքական հարցեր, որոնց տակից չեն կարողանալու դուրս գալ ՀՀ իշխանությունները:
Source: USAArmenia
Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…
Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…
Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…