Փաշինյանի հայտարարությունը կարող է դիտվել որպես քաղաքականապես գրավիչ, բայց գործնականում խոցելի

ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն է, փորձել է պատասխանել հարցին, թե որքանով է Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին իրատեսական: «Մենք ասում ենք, որ առանց ԵՄ ստանդարտներին համապատասխանելու հնարավոր չի լինել ԵՄ անդամ: Եվ հետևաբար՝ բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնել է ԵՄ ստանդարտներին: Այն պահին, երբ որ մենք օբյեկտիվորեն համապատասխանենք ԵՄ ստանդարտներին, էդտեղից կա երկու ճանապարհ՝ մեզ կա՛մ կընդունեն ԵՄ անդամ, կա՛մ չեն ընդունի ԵՄ անդամ: Եթե կընդունեն մեզ, շատ լավ, եթե չեն ընդունի, մենք մեկ այլ կարևոր խնդիր լուծած կլինենք՝ մենք կլինենք ԵՄ ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր, ինչն էականաորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, անկախությունը և բարեկեցությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարությունը թեպետ ոմանց կարող է թվալ գայթակղիչ, սակայն դրանք ունեն իրատեսականության խնդիր: Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն է, սակայն ԵՄ-ի ընդլայնման ներկայիս քաղաքականությունը չափազանց զգուշավոր է․ թեկնածու երկրների շարքում արդեն կան մի շարք երկրներ։ Այս պայմաններում Հայաստանի անդամակցության հեռանկարը ոչ միայն անորոշ է, այլև գործնականում օրակարգում չէ։ Այսպիսով՝ Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել ոչ թե որպես իրատեսական քաղաքական ծրագիր, այլ որպես ներքին լսարանին ուղղված հռետորաբանություն։
Բացի սա Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ ԵՄ-ին անդամակցության մասին բարձրաձայնելը, առանց անվտանգության հստակ երաշխիքների, կարող է խորացնել լարվածությունը Ռուսաստանի հետ, որը դեռևս մնում է Հայաստանի անվտանգության հիմնական գործոններից մեկը։ Փաշինյանի խոսքը չի տալիս պատասխան այն հարցին,թե ինչպես Հայաստանը կլուծի անվտանգության հարցերը, եթե ԵՄ անդամակցության ճանապարհին կորցնի Ռուսաստանի աջակցությունը։
Վարչապետը նշում է, որ նույնիսկ եթե Հայաստանը չընդունվի ԵՄ, երկիրը մեկ այլ կարևոր խնդիր լուծած կլինի՝ կլինենք ԵՄ ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր։ Սակայն այստեղ կա լուրջ հակասություն․ ԵՄ ստանդարտները բազմաշերտ են: Հայաստանը չունի այն տնտեսական ներուժը, որը կարող է ապահովել այդ ստանդարտներին լիարժեք համապատասխանություն։ Ստացվում է, որ Հայաստանը կարող է տարիներ շարունակ ներդնել ռեսուրսներ՝ առանց որևէ երաշխիքի, որ այդ ջանքերը կվերածվեն անդամակցության։
Մյուս կողմից՝ արձանագրենք, որ Փաշինյանի հայտարարությունը շեշտադրում է արտաքին քաղաքական հեռանկարները, սակայն չի անդրադառնում Հայաստանի ամենահրատապ խնդիրներին՝ անվտանգությանը, արտագաղթին, տնտեսական կախվածությանը և այլն։ ԵՄ-ին անդամակցությունը ներկայացվում է որպես գլխավոր խնդիր, մինչդեռ հասարակության առջև ծառացած ամենօրյա խնդիրները մնում են երկրորդ պլանում։ Սա կարող է ընկալվել որպես իրականությունից կտրվածություն։
Փաշինյանը փաստացի ընդունում է, որ ԵՄ անդամակցության հարցում վերջնական որոշումը Հայաստանի ձեռքերում չէ: Այս մոտեցումը ռազմավարական հստակություն չունի, այլ անորոշության արտահայտություն է․ եթե նույնիսկ ամեն ինչ արվի, Հայաստանը կարող է մերժվել։ Այդ դեպքում ո՞րն է լինելու երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը,
ի՞նչ է անելու Հայաստանը, մնալու է միայնության մե՞ջ, բայց չէ՞ որ մեզ այդ դեպքում ուղղակի կհոշոտեն։
Այսպիսով՝ Փաշինյանի հայտարարությունը կարող է դիտվել որպես քաղաքականապես գրավիչ, բայց գործնականում խոցելի։
Այն չի տալիս հստակ պատասխաններ հարցերին,թե ինչպես Հայաստանը կլուծի անվտանգության հարցերը, ինչպես կբավարարի ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ տնտեսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները, ինչպես կկանխի արտաքին քաղաքական մեկուսացումը, եթե ԵՄ անդամակցությունը չիրականանա։
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago