Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ում կրկին որոշել են դիմել էջմիածնեցի Դինուլիկի օգնությանը:
Ասում են՝ Էջմիածնի ընտրություններին ընդառաջ իշխանությունների վիճակն այնքան վատ է, որ բոլոր հնարավոր «կանալները» խառնել են իրար՝ ֆիասկոյի չենթարկվելու: Բայց Դինուլիկը ՔՊ-ականներին «պասլատ է արել». չի խառնվելու ու մատը մատին չի տալու:
Մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ, այնուամենայնիվ, մտադիր է քայլեր ձեռնարկել՝ հարազատ թիմին օգնելու, ուղղակի «հետույք է խաղաղցնում»՝ ինքն իրեն ավելի թանկով ծախելու:
Իրականում, այո, Դինուլիկն իրեն թանկացրել է: Նա ձև չունի չօգնելու, քանի որ հակառակ դեպքում ինքն էլ, ղումարբազ ամուսինն էլ կարող են հայտնվել ուժայինների թիրախում՝ նկատի ունենալով այն բազմաթիվ ապօրինությունները, որոնց տակ մտել է այս զույգը՝ կյանքի բարիքներից լիարժեքորեն օգտվելու, պաշտոնն ու դիրքը չարաշահելու ու սերնդեսերունդ դոլարային միլիոնատեր դառնալու:
Ի՞նչ է Դինուլիկը հարազատ ՔՊ-ից պահանջելու, գուցե նոր պաշտո՞ն, գուցե փող կամ բիզնեսնե՞ր, դժվար է այս պահին ասել, բայց որ կոնկրետ ինչ-որ բան ստանալու է ձայներ բերելու դիմաց, կասկածից վեր է: Մնում է հասկանալ՝ ինչ կարող է Դինուլիկն անել մի դեպքում, եթե Էջմիածնում նրա համբավը վաղուց է դուրս եկել, նա ու իր ընտանիքն վաղուց են այնպես վարկաբեկվել,որ եթե հետույքն էլ պատռի, չի կարողանալու մարդկանց համոզել:
Մի իշխանություն, որն ընկել է Դինուլիկի հույսին, չի կարող խոստումնալից ապագա ունենալ նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ կերպ 2026-ին վերարտադրվի:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia