Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ֊ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից, բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։
Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք։ Նախ, խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին, իրական ծավալների մասին չգիտենք։ Վերջապես, այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում՝ ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում՝ ընտրություններում ….
Source: USAArmenia
Տուրիստն ուղեւորությունից վերադարձել է 55 պայուսակով Thu, 04 Jun 2026 01:00:39 +0400 Գերմանա-Շվեյցարական սահմանին անսովոր…
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը լուսանկարներով Thu, 04 Jun 2026 00:07:12 +0400 «Ուժեղ…
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Thu, 04 Jun 2026 00:01:54 +0400 «Երկիր…
Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին Thu, 04 Jun 2026 00:00:45 +0400 Ռուսաստանը…
Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել Wed, 03 Jun 2026 23:55:00 +0400 Իրանում սպառողական գների մայիսյան…
43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400 Մայիսի 27-ին՝ առավոտյան…