Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել…

Փաշինյանի ելույթում կա մի յուրահատուկ մարտահրավեր՝ ընդդիմությանը:
Նա փաստացի ասում է՝ եթե ձեր քննադատությունները ճշմարիտ են, ուրեմն պետք է ունենաք զանգվածային աջակցություն և կարողանաք հեղափոխություն անել, իսկ եթե չունեք, ուրեմն ձեր խոսքը չի համոզում հասարակությանը։ Սա ոչ միայն հռետորական հնարք է, այլև քաղաքական մեսիջ՝ ցույց տալու, որ ընդդիմությունը կորցրել է իր կազմակերպչական և գաղափարական ներուժը։ Ի դեպ՝ բնավ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը նման կոչով է հանդես գալիս, ինչը խոսում է այն մասին, որ ընդդիմությունը չունի պատասխան նմանօրինակ մարտահրավերին:

Իրականում, սակայն, Հայաստանում վաղուց է ձևավորվել իրական հեղափոխության հանրային պահանջ, ուղղակի այլ հարց, որ ժողովուրդն այդ հարցում խորհրդարանական ընդդիմության հետ հույսեր չի կապում այլևս:
Հարց կարող է առաջանալ՝ իսկ ո՞ւմ հետ է կապում:
Ահա այստեղ է, որ կարող է դիտարկվել ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի՝ որպես իրական հեղափոխության լիդերի թեկնածությունը:
Փաստ է, որ Ղուկասյանը հայտնի է ոչ միայն որպես նախկին ոստիկանության սպա, այլև որպես բլոգեր ու արտախորհդարանական քաղաքական ուժի առաջնորդ, որն իր կոշտ ու երբեմն սկանդալային ելույթներով գրավել է հանրային մեծ ուշադրություն ու վաստակել համակրանք՝ շնորհիվ հարցեր լուծելու իր բացառիկ կարողության։
ԴՕԿ-ը նոր ուժ է, իսկ խորհրդարանական ընդդիմության թուլացումը կարող է նոր խաղացողների համար բացել ինքնադրսևորման դաշտ:
Ահա թերևս հենց սա է պատճառը, որ Ղուկասյանը ցայսօր հանիրավի կերպով հետապնդվում է՝ ստիպված լինելով մնալ բանտված վիճակում, ինչն էականորեն սահմանափակում է նրա հնարավորությունները: Իշխանությունները հասկանում են, որ նա իրական վտանգ է, ուստի իրենց բոլոր ռեսուրսները ներդրել են Ղուկասյանին մեկուսացնելու, պրոցեսներից դուրս թողնելու համար:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան Thu, 19 Mar 2026 13:01:06 +0400…

6 րոպե ago

Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար

Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար Thu, 19 Mar 2026 13:00:08 +0400…

7 րոպե ago

Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց` Նիկոլ Փաշինյանին

Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց` Նիկոլ Փաշինյանին Thu, 19 Mar 2026 12:52:50 +0400 Latest news…

14 րոպե ago

Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա

Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա Thu, 19 Mar 2026 12:45:56 +0400 Մարտի 12-ից…

21 րոպե ago

Նախագահի նախկին թեկնածուն՝ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար․ ո՞վ է նա

Նախագահի նախկին թեկնածուն՝ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար․ ո՞վ է նա Thu, 19 Mar…

29 րոպե ago

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին Thu, 19 Mar 2026 12:30:59 +0400 Իրանի արտաքին…

36 րոպե ago