Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել…

Փաշինյանի ելույթում կա մի յուրահատուկ մարտահրավեր՝ ընդդիմությանը:
Նա փաստացի ասում է՝ եթե ձեր քննադատությունները ճշմարիտ են, ուրեմն պետք է ունենաք զանգվածային աջակցություն և կարողանաք հեղափոխություն անել, իսկ եթե չունեք, ուրեմն ձեր խոսքը չի համոզում հասարակությանը։ Սա ոչ միայն հռետորական հնարք է, այլև քաղաքական մեսիջ՝ ցույց տալու, որ ընդդիմությունը կորցրել է իր կազմակերպչական և գաղափարական ներուժը։ Ի դեպ՝ բնավ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը նման կոչով է հանդես գալիս, ինչը խոսում է այն մասին, որ ընդդիմությունը չունի պատասխան նմանօրինակ մարտահրավերին:

Իրականում, սակայն, Հայաստանում վաղուց է ձևավորվել իրական հեղափոխության հանրային պահանջ, ուղղակի այլ հարց, որ ժողովուրդն այդ հարցում խորհրդարանական ընդդիմության հետ հույսեր չի կապում այլևս:
Հարց կարող է առաջանալ՝ իսկ ո՞ւմ հետ է կապում:
Ահա այստեղ է, որ կարող է դիտարկվել ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի՝ որպես իրական հեղափոխության լիդերի թեկնածությունը:
Փաստ է, որ Ղուկասյանը հայտնի է ոչ միայն որպես նախկին ոստիկանության սպա, այլև որպես բլոգեր ու արտախորհդարանական քաղաքական ուժի առաջնորդ, որն իր կոշտ ու երբեմն սկանդալային ելույթներով գրավել է հանրային մեծ ուշադրություն ու վաստակել համակրանք՝ շնորհիվ հարցեր լուծելու իր բացառիկ կարողության։
ԴՕԿ-ը նոր ուժ է, իսկ խորհրդարանական ընդդիմության թուլացումը կարող է նոր խաղացողների համար բացել ինքնադրսևորման դաշտ:
Ահա թերևս հենց սա է պատճառը, որ Ղուկասյանը ցայսօր հանիրավի կերպով հետապնդվում է՝ ստիպված լինելով մնալ բանտված վիճակում, ինչն էականորեն սահմանափակում է նրա հնարավորությունները: Իշխանությունները հասկանում են, որ նա իրական վտանգ է, ուստի իրենց բոլոր ռեսուրսները ներդրել են Ղուկասյանին մեկուսացնելու, պրոցեսներից դուրս թողնելու համար:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հզոր պայթյուններ, քաոս․ Իրանում սոսկալի վիճակ է

Հզոր պայթյուններ, քաոս․ Իրանում սոսկալի վիճակ է Fri, 20 Mar 2026 11:30:02 +0400 Անցած գիշերը…

4 րոպե ago

Փաշինյանի վերջին հայտարարությունները հոգեբանական ճնշում են ընտրողների վրա․ Դիմում ԿԸՀ-ին

Փաշինյանի վերջին հայտարարությունները հոգեբանական ճնշում են ընտրողների վրա․ Դիմում ԿԸՀ-ին Fri, 20 Mar 2026 11:28:09…

6 րոպե ago

Ինչու հանկարծ սկսեցին հիշել արցախցուն

Ինչու հանկարծ սկսեցին հիշել արցախցուն Fri, 20 Mar 2026 11:25:18 +0400 Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի…

9 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ Fri, 20 Mar 2026…

13 րոպե ago

Անկեղծ ասած՝ մի քիչ տհաճ է

Անկեղծ ասած՝ մի քիչ տհաճ է Fri, 20 Mar 2026 11:17:46 +0400 Հակակոռուպցիոն դատարանի դիմաց…

16 րոպե ago

«Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին

«Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին Fri, 20 Mar 2026 11:15:01…

19 րոպե ago