Ժաննա Անդրեասյանի պոպուլիստական հեքիաթը. ինչպիսին է իրականում Հայաստանի կրթական համակարգը


Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի էր ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը: Բացմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով մանկավարժներին Ուսուցչի միջազգային օրվա առիթով, հայտարարել էր. «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի։ Եթե կրթական միջավայրում աշակերտն ու ուսուցիչն իրենց ապահով և անվտանգ չեն զգում, չի կարող կրթական արդյունքը հաջողված լինել»:

Խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ նախարարի խոսքերը ավելի շատ հնչեղ կարգախոս են հիշեցնում, քան իրականությունից բխող ու առկա մարտահրավերներին համահունչ քաղաքականության վերբալ արտահայտություն։ Ցավոք, Հայաստանի կրթական համակարգը կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք միայն գեղեցիկ հայտարարություններով չեն լուծվում. այդ խնդիրների առյուծի բաժինը գոյացել է ՔՊ-ական իշխանության օրոք ու դրա կողմից վարվող քաղաքականության պատճառով։

Փաստ է, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում ֆիզիկական անվտանգությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Շենքերի մեծ մասը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության չափանիշներին, իսկ մարզերում կան դպրոցներ, որոնք բառացիորեն վթարային վիճակում են գտվում՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները շարունակաբար փորձում են համոզել ու ապացուցել, թե այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հոգեբանական և սոցիալական անվտանգությանն ուղղված մարտահարվերներ ևս, ցավոք, առկա են հայաստանյան կրթօջախներում․ ուսուցիչները հաճախ բախվում են ծնողների ճնշումներին, իսկ աշակերտները՝ բուլինգի և հոգեբանական բռնության։ Այս պայմաններում նախարարի հայտարարությունը հնչում է խիստ ձևական, քանի որ համակարգային լուծումներ չեն առաջարկվում։

Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգում նկատվում է որակի լրջագույն անկում։ Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման ծրագրերը հաճախ ձևական բնույթ են կրում, իսկ ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Եթե կրթական արդյունքը կախված է «անվտանգ միջավայրից», ապա պետք է արձանագրել, որ այդ միջավայրը ոչ միայն ֆիզիկական, այլև ամենը ուսուցիչների ցածր աշխատավարձերը շարունակում են մնալ ամենամեծ խնդիրներից մեկը՝ չնայած իշխանությունների ջանքերին՝ ապացուցելու, թե ոլորտում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել։ Երբ ուսուցիչը ստիպված է մի քանի տեղ աշխատել՝ ընտանիքը պահելու, դժվար է ակնկալել, որ նա կկարողանա ստեղծել «անվտանգ և ապահով» մթնոլորտ։ Մյուս կողմից՝ աշակերտների սոցիալական անհավասարությունը նույնպես խորանում է Հայաստանում․ գյուղական համայնքներում կրթության հասանելիությունը և որակը զգալիորեն զիջում են մայրաքաղաքին։

Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները՝ սահմանային լարվածություն, պատերազմից հետո չլուծված խնդիրներ, արտագաղթ և այլն, անմիջականորեն ազդում են կրթական համակարգի վրա. երբ մի պետություն անգամ չի կարողանում երաշխավորել սեփական տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը՝ առաջ մղելով թուրքական օրակարգը, խոսելը նման վերամբարձ բաների մասին դառնում է սովորական պոպուլիզմ։
Այնպես որ՝ Ժաննա Անդրեասյանի այսօրինակ հայտարարությունները կարելի է դիտարկել որպես հերթական փորձ՝ գեղեցիկ բառերի ու ձևակերպուների միջոցով քողարկելու համակարգային խորը ճգնաժամը։ Անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին խոսելն անիմաստ է, եթե չկան իրական քայլեր, եթե կրթական ծրագրերը փորձ է արվում հարմարեցնել այն նոր՝ քայքայիչ գաղափարախոսութանը, որի կրողն է դարձել «Քաղաքացիական պայմանագիրը»:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Զոհերի թիվն աճում է Վենեսուելայում․ տուժել են նաև հայեր

Զոհերի թիվն աճում է Վենեսուելայում․ տուժել են նաև հայեր Fri, 26 Jun 2026 10:00:28 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել Fri, 26 Jun 2026…

36 րոպե ago

Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում

Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Fri, 26 Jun 2026 09:40:54 +0400 Latest news from Secure…

40 րոպե ago

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին Fri, 26 Jun 2026 09:37:27…

43 րոպե ago

Ի՞նչ է այսօր Ադրբեջանն ուղարկում Հայաստան

Ի՞նչ է այսօր Ադրբեջանն ուղարկում Հայաստան Fri, 26 Jun 2026 09:30:04 +0400 Այսօր Ադրբեջանից դեպի…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն Fri, 26 Jun 2026…

1 ժամ ago