armlur.am
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով այսօր համացանցում տարածված հոգեւորականների խոսակցությանը, հայտնեց.
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։
Համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը․
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջւանակներևում կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը, արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը: Եվ ահա համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել Է ՀՀ քննչական կոմիտե որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն:
Source: USAArmenia
5 անչափահաս երեխաները եւ հաշմանդամ մայրն օգնության կարիք ունեն Thu, 19 Mar 2026 13:15:16 +0400…
Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ, վարչապետի առաջ կանգնած ասում եք՝ կրկնի» Thu, 19…
Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան Thu, 19 Mar 2026 13:01:06 +0400…
Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար Thu, 19 Mar 2026 13:00:08 +0400…
Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց` Նիկոլ Փաշինյանին Thu, 19 Mar 2026 12:52:50 +0400 Latest news…
Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա Thu, 19 Mar 2026 12:45:56 +0400 Մարտի 12-ից…