Ապրածս գիտակցական կյանքում, որ երկրի ներսում մարդը մարդու հետ այսքան թշնամացած լինի, երբևէ չէի տեսել։ Եթե աթոռապաշտության ձգտումն է «մարդ» արարածին տանում նման ողբերգության, մի՞թե աթոռապաշտներ են պետք այս երկրին։ Եթե իշխանական տենչանքի, դրան հասնելու մոլեռանդության արդյունքում է չարության գնում «մարդ»կոչվածը, ու՞մ են պետք նմանները։
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն, չեմ տեսել արտաքին թշնամու նկատմամբ նման հեզություն` խաղաղության մուրացությամբ։
Ինչպե՞ս կարելի է այս «քաոսի» մեջ անտարբերության «շքերթ» կազմակերպել` աչք փակելով, թե իբր չեն տեսնում` ինչ է կատարվում իրենց շուրջը։ «Հոր արևով երդվող, քեֆ սիրող» հանրությունն այսքան էլ անտարբե՞ր լինի։
Ինչպե՞ս է «մարդ» արարածը հրճվում բանտախցերը լցված քաղբանտարկյալներով, այլևայլ խուզարկություններով, գիշերային դատավարություններով…
Այդ ինչպե՞ս է, որ «ժողովրդավար» երկրում «խաղուպար է»դարձել մարդուն ազատությունից զրկելը, գուցե մի նոր անձի պաշտամունքի՞ ենք առնչվում։
Երևի երկիր կորցնելն էլ նորաձև էր, որ հազարավորներիս հայրենազուրկ դարձրին, որ բարի լույսի հրճվալից ապրումներով մեզ ասեն` ժպտացե՛ք, կյանքը քեֆ անողներինն է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Կարեկցանքի արժանի Wed, 08 Jul 2026 09:00:17 +0400 Հասարակության մի մասի համար դիտարժան շոու է…
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Wed, 08 Jul 2026 08:20:33 +0400 Չնայած Նիկոլ Փաշինյանը…
«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում Wed, 08 Jul 2026 08:15:22 +0400 Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ…
«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին Wed, 08 Jul 2026 08:10:17 +0400 Ի թիվս այլ օբյեկտների,…
«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Wed, 08 Jul 2026 08:05:30 +0400…
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Wed, 08 Jul 2026 08:00:55 +0400 ՔՊ-ում գրեթե…