Categories: Տեսանյութ

Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է, նրան մերձ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե թեկնածուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։

Ըստ մեր աղբյուրի, նա մեծ հաճույքով քարոզարշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, Արցախն ազատագրած հերոս հրամանատարներից էր, իսկ որդին ու իր թիմակիցները Արցախն ուրացողներն ու հանձնողներն են։
Հայրն անգամ պատգամել է․ «Որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում», իսկ Արգիշտի Մեխակյանի թիմն ու առաջնորդն այսօր մերժում են մեր պատմական հայրենիքը եւ անգամ՝ Արցախը։
Մեզ ասացին, որ Վաղարշապատի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նրա «բուքսիրի» դերը ստանձնել է Արմավիրի նորանշանակ մարզպետը՝ Մեծամորի նախկին համայնքապետը։ Այս ընթացքում Խուդաթյանը պետական դոտացիաներն ուղղում է հենց Վաղարշապատին ու հարակից համայնքներին եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Եթե Հնդկաստանից հնդիկներե գալիս են Լոռու մարզ, ուրեմն աշխատատեղեր կան

Մարզպետաց կաստայի անդամ Արեն Մկրտչյանը գտել է երջանիկ ապրելու բանաձևը։ Եվ մեր փրկությունը կապում է…

2 ժամ ago

ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի համակարգում նախարար Արփինե Սարգսյանի դեմ ձեւավորված ոչ բարյացակամ…

14 ժամ ago

1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը՝…

4 օր ago

«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մի այլասերված քաղաքական կոմբինացիա չմտածեր Վաղարշապատի ընտրություններում։ Վաղարշապատում Փաշինյան Նիկոլը…

5 օր ago

Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար

Արդյո՞ք Փաշինյանը կկարողանար հովանավորել և կազմակերպել այդ ոչ լեգիտիմ ծեսը, եթե չլինեին պետական, իշխանական և…

6 օր ago