Իրական սրբապղծության մասին

Քրիստոսը սեր է քարոզել, Աստված ասել է` գնացեք ու բազմացեք։ Հիմա հարց ՔՊ աղանդի անդամներին ու անձամբ Փաշինյանին։ Եթե այդպես հավատավոր քրիստոնյա եք, ինչպե՞ս կարող է երեխա ունենալը համարվել մեղք ու սրբապղծություն, որտե՞ղ է այդպես գրված ու ասված։ Հասկանում ենք, որ ձեզ համար անմեղ երեխաներին մահվան տանելն է համարվում Հայաստանի ինքնիշխանության համար արված սուրբ գործ։ Իսկ երեխաներ ունենալը փաստորեն սրբապղծություն է։

Դուք հասկանո՞ւմ եք առհասարակ, թե ինչ եք խոսում։ Փաշինյանն ասում է, թե կաթողիկոսն իրավունք չուներ բազմանալ, քանի որ ամուսնացել է եկեղեցու հետ։ Լուրջ-լուրջ դեմքով։ Բայց գուցե կուսակրոնության ուխտը խախտելը կաթողիկոսի կողմից Աստծո սրտով ու կամքով է եղել։ Ի՞նչ գիտեք: Գուցե հայ եկեղեցու մեջ արհեստական մտցված այդ կարգն է սխալ, այլ ոչ թե կաթողիկոսի կողմից երեխա ունենալու փաստը։
Աստված ասում էր Աբրահամին սպանիր զավակիդ, հետո ներում էր նրան դա անելու փորձի համար։ Նա այդպես փորձում էր իր առաքյալի հավատն ու հավատարմությունը։ Գուցե Աստված կաթողիկոսին իր ձևով է փորձության տարել ու նոր ուխտ կնքել հետը։ Դուք ո՞վ եք, որ դատեք: Աստծո՞ւց եք ճշտել: Դուք, որպես աշխարհականներ, կարող եք դատել ու քննել միայն աշխարհիկ կանոններ։
Այլ օրինակ բերեմ։
Մարյամ Աստվածածինը կույս է համարվում, թեև ունեցել է ամուսին ու որդի։ Դա ինչպե՞ս կբացատրեք։ Կա՞ այդտեղ սրբապղծություն, թե՞ ինչ ասում են հալած յուղի տեղ եք ընդունում: Դա քննելի չէ, քանի որ Հիսուսի ծնունդն ինքնին սուրբ է համարվում։ Եթե այդպես սկզբունքային եք, դրեք ամբողջ քրիստոնեական կրոնը ուրեմն հիմքից քննեք, ինչո՞ւ եք կառչել կաթողիկոսի սպիտակեղենից միայն: Եթե ամբողջը չեք կարող քննել, ուրեմն մասնավոր դեպքն էլ իրավասու չեք քննելու։
Կաթողիկոսը հրեշտակ չէ, մարդ է, հայ մարդ, ով ընդունենք երեխա ունի, դրանից ո՞նց կարելի է վատանալ, այն էլ դեմոգրաֆիական ճգնաժամ ունեցող երկրում։ Հայերի բազմանալուց կարող են վատանալ ու դա սրբապղծություն համարել միայն հայերի թշնամիները։ Կուսակրոնության ուխտի խախտումով անգամ, եթե ընդունենք, որ խախտել է, ապա կաթողիկոսը ազգը բազմացրել է, կյանք է տվել, դրանից մարդ չի մահացել և տուժվել։ Դրանում չկա ոչ մի մեղք։
Իսկ դուք հայ ժողովրդի հետ ուխտը խախտելով բերել եք հազարավոր զոհեր, 120 հազարների գաղթականներ, մի ամբողջ հայրենիքի կորուստ, մի ամբողջ սերնդի կյանքի խեղում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր Հովհաննավանքերի հանձնում թշնամուն ու պղծում։ Ո՞րն է հիմա իրական սրբապղծությունը։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ձեր պիղծ օրակարգով արդեն շատ եք Հայաստանի օդը աղտոտում։ Շարունակելի։
Տիգրան Խաչատրյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

9 րոպե ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

24 րոպե ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

38 րոպե ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

52 րոպե ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

1 ժամ ago

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Sat,…

1 ժամ ago