Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին, որին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, 17 երկրից ՀՀ ժամանած փորձագետներ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի՝ Սևանի մասին հերթական հակահայ հայտարարությանն ու այն, ըստ էության, արդարացրել են:

Պարզվում է՝ Ալիևը Սևանը Գյոյչա է կոչում ոչ թե այն պատճառով, որ ցանկանում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար հիմքեր ստեղծել, այլ՝ այն, որ ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորների սեղաններին Արցախի դրոշներն են դրված: «Ադրբեջանում էսպիսի դիսկուրս կա՝ ասում են՝ Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են՝ Ադրբեջանի: Ո՞նց են հիմնավորում: Ասում են՝ բա ինչի՞ ա մինչև հիմի Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած: Էլի իրանց ընկալումն ա: Դե ասում են՝ դե էկեք մենք էլ, որ տենց ա, ասենք Գյոյչա»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանի այսօրինակ բացատրությունը պարզ խայտառակություն է. նա ուղղակի արդարացրել է Ալիևի հակահայ հռետորաբանությունը՝ կոնֆլիկտի նախապատճառ համարելով հայերիս:
Այսինքն՝ Փաշինյանը, ըստ էության, իր համաձայնությունն է տվել Բաքվի հռետորաբանությանը՝ այն համարելով արդարացված, ինչը նշանակում է, որ արդարացված է համարվում նաև Արցախի ու Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան, քանի որ վերջին տասնամյակներին բոլոր հայերն Արցախը համարել են Հայաստանի անբաժան մաս: Բացի այս՝ Փաշինյանը քաղաքական ողջ պատասխանատվությունը գցել է կրկին ընդդիմության վրա՝ հենց ընդդիմությանը, ըստ էության, մեղավոր համարելով բոլոր նախորդ ու գալիք դժբախտությունների համար:
Նիկոլ Փաշինյանը փաստացի դարձել է Ալիևի հայաստանյան դատապաշտպանը, քանի որ ադրբեջանցու ու իր անձնական շահերը համընկնում են: Չլինի թուրքերի հովանավորությունը, ՔՊ-ն մի ժամ էլ չի ձգի, չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Ալիևը երբեք չի կարողանա փոխել հայաստանյան տեղանունները՝ դրանք հարմարեցնելով իր քիմքին:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Սիսիանի բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ

Սիսիանի բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ Sun, 15 Mar 2026 10:45:00 +0400 Մարտի 16-ին՝ ժամը 10:00-ին,…

16 րոպե ago

Դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ Sun, 15 Mar 2026 10:30:00 +0400 «Մանչեսթեր Սիթիի»…

31 րոպե ago

8 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում

8 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում Sun, 15 Mar 2026 10:15:00 +0400…

46 րոպե ago

Ինչ իրավիճակ է Լարսում

Ինչ իրավիճակ է Լարսում Sun, 15 Mar 2026 10:00:00 +0400 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և…

1 ժամ ago

Եկեղեցին սրբերի ակումբ չէ, այն հիվանդանոց է, որտեղ  բոլորս խեղանդամներ ենք․ Հայր Իլիա

Եկեղեցին սրբերի ակումբ չէ, այն հիվանդանոց է, որտեղ  բոլորս խեղանդամներ ենք․ Հայր Իլիա Sun, 15…

1 ժամ ago

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը վաճառվել է աճուրդով

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը վաճառվել է աճուրդով Sun, 15 Mar 2026 09:30:00 +0400 Black Strat էլեկտրակիթառը,…

2 ժամ ago