ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին, որին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, 17 երկրից ՀՀ ժամանած փորձագետներ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի՝ Սևանի մասին հերթական հակահայ հայտարարությանն ու այն, ըստ էության, արդարացրել են:
Պարզվում է՝ Ալիևը Սևանը Գյոյչա է կոչում ոչ թե այն պատճառով, որ ցանկանում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար հիմքեր ստեղծել, այլ՝ այն, որ ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորների սեղաններին Արցախի դրոշներն են դրված: «Ադրբեջանում էսպիսի դիսկուրս կա՝ ասում են՝ Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են՝ Ադրբեջանի: Ո՞նց են հիմնավորում: Ասում են՝ բա ինչի՞ ա մինչև հիմի Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած: Էլի իրանց ընկալումն ա: Դե ասում են՝ դե էկեք մենք էլ, որ տենց ա, ասենք Գյոյչա»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:
Փաշինյանի այսօրինակ բացատրությունը պարզ խայտառակություն է. նա ուղղակի արդարացրել է Ալիևի հակահայ հռետորաբանությունը՝ կոնֆլիկտի նախապատճառ համարելով հայերիս:
Այսինքն՝ Փաշինյանը, ըստ էության, իր համաձայնությունն է տվել Բաքվի հռետորաբանությանը՝ այն համարելով արդարացված, ինչը նշանակում է, որ արդարացված է համարվում նաև Արցախի ու Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան, քանի որ վերջին տասնամյակներին բոլոր հայերն Արցախը համարել են Հայաստանի անբաժան մաս: Բացի այս՝ Փաշինյանը քաղաքական ողջ պատասխանատվությունը գցել է կրկին ընդդիմության վրա՝ հենց ընդդիմությանը, ըստ էության, մեղավոր համարելով բոլոր նախորդ ու գալիք դժբախտությունների համար:
Նիկոլ Փաշինյանը փաստացի դարձել է Ալիևի հայաստանյան դատապաշտպանը, քանի որ ադրբեջանցու ու իր անձնական շահերը համընկնում են: Չլինի թուրքերի հովանավորությունը, ՔՊ-ն մի ժամ էլ չի ձգի, չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Ալիևը երբեք չի կարողանա փոխել հայաստանյան տեղանունները՝ դրանք հարմարեցնելով իր քիմքին:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia
Կապանում թեժ պայքար է սպասվում Fri, 23 Oct 2026 20:15:23 +0400 Նոյեմբերի 29-ին ՏԻՄ համամասնական…
Ակնկալում են Մոսկվայի դիրքորոշումների մեղմացում Fri, 23 Oct 2026 20:00:36 +0400 Սպիտակ տունն ակնկալում է,…
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Fri, 23 Oct 2026 19:54:13 +0400 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը․ որն է պատճառը Fri, 23 Oct…
Օգտագործված հոգևորականներն ու ԱԺ քննիչ հանձնաժողովը Fri, 23 Oct 2026 19:45:30 +0400 Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական…
«Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…» Fri, 23 Oct 2026 19:33:24 +0400 ԵԱՏՄ անդամ երկրները…