«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որեւէ իրավական հետեւանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես:
Ըստ մեր աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, եւ նույնիսկ ձեւավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:
Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում Fri, 23…
Մահացել է Ռյու Մուրակամին Fri, 23 Oct 2026 13:03:04 +0400 74 տարեկանում մահացել է ճապոնացի…
Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար Fri, 23 Oct 2026 12:53:33 +0400 Վարչապետ Նիկոլ…
11 անձ տեղափոխվել է հիվանդանոց Fri, 23 Oct 2026 12:53:18 +0400 ՃՏՊ Աճառյան փողոցում, կան…
«Հրապարակ»․ 80 ուսուցչի հեռացրել են, 13 ուսուցիչ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում Fri, 23…
Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Fri, 23 Oct 2026…