«ՀՐԱՊԱՐԱԿ». Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրան սպանել էր Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ չէր բացառվել, որ վեճի եւ սպանության հիմքում էլ նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա․ գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տեւական ժամանակ հետախուզման մեջ է եղել։
Եվ ահա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին եւ հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում․ «Մեղադրանքը չի ընդունում, փաստական հանգամանքները չենք ընդունում, թե կոնկրետ որը, դա չեմ կարող ասել արդեն, բայց կան փաստական հանգամանքներ, որ չենք ընդունել, ցուցմունքներ ենք տվել։ Դեպքը, որը տեղի է ունեցել, ընդունում ենք, բայց ոչ մեղադրանքով նշված հանգամանքներով, այսքանից ավել չեմ կարող ասել»։
Արամայիս Միրզոյանի անունը կա՞ այս գործում, պաշտպանն ասաց՝ ոչ․ «Արամայիս Միրզոյանի անունը ո՞նց կարող է լինել։ Իրենք իրար ընկեր են, դա՝ հաստատ, բայց Արամայիս Միրզոյանն այդ օրը Հայաստանում չի էլ եղել»։
– Ինչո՞ւ է սպանել այդ մարդուն։
– Ո՞վ է ասել, որ սպանել է, մենք մեղադրանքն այդ մասով չենք ընդունում, դրանից ավել բան չեմ կարող ասել Ձեզ։
Source: USAArmenia
«Միասնության թեւերի» թիմը Դավիթ Անանյանի ղեկավարությամբ Մայր տաճարում մասնակցում է Ճրագալույցի Սուրբ Պատարագին Sun, 05…
Ինքնաթիռն ընկել է ռեստորանի վրա․ կան զոհեր Sat, 04 Apr 2026 23:55:45 +0400 Բրազիլիայի հարավում…
Տղամարդկանց՝ երկրից դուրս գալը կլինի միայն թույլտվությամբ Sat, 04 Apr 2026 23:45:17 +0400 Գերմանիայում 17-45…
Քանի զոհ եւ քանի վիրավոր է ունեցել ամերիկյան զինուժը՝ Իրանական հակամարտության այս ընթացքում Sat, 04…
Ինչու է առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Տեր-Պետրոսյանին։ Sat, 04 Apr 2026 23:13:21…
Ով է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային դարպասապահը Sat, 04 Apr 2026 23:00:08 +0400 Тransfermarkt-ը թարմացրել է…