«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, նոյեմբերի 21-ին կրկին բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ էր՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով։ Նրան ձերբակալել են տնային կալանքի մեջ գտնվելու ժամանակ եւ բանտային կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան: 

Ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, եւ լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին։ Քննությունն իրականացնողները կարծում են, որ այդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ: 
Ղուկասյանների պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում քննչական մարմնի գործողություններն աբսուրդ որակեց․ «Ես դատական նիստին կարծիք հայտնեցի, որ Ղուկասյան ազգանունն առհասարակ քրեականացվել է, այսինքն՝ ով Ղուկասյան ազգանունն է կրում, հանցագործ է ինքնաշխատ եղանակով, մարդը հայհոյանք էլ չի կատարել, պարզ լսվում է այդ բառը՝ «վոզդուխ»։ Հիմա իրենք այդ «վոզդուխ» բառը, Գյումրվա բարբառն էլ ճիշտ չհասկանալով՝ հայհոյանք են գրել, որը ճիշտ չի հասկացվել։ «Ով մեզ հետ ուժի լեզվով խոսա», եւ կողքից լսվում է «վոզդուխ» բառը։ Հիմա քննիչները գտել են, որ լսվող «վոզդուխ» բառը ոչ թե «վոզդուխ» է, այլ մի բառ են դրել, հայհոյանք՝ «էս ինչի վաստակ ա»։ Նախ՝ գյումրեցին երբեք չէր ասի՝ «վաստակ ա», կասեր՝ «վաստակ է»։
Եթե մարդը հարցազրույց չի տվել, չի խոսել, արդյոք ինքն օգտագործե՞լ է զանգվածային լրատվության միջոցը։ Դա նույնն է, որ եթե երկու հոգի խոսեն, ինչ-որ լրատվամիջոց նկարի կամ ձայնագրություն հրապարակի, ասեն, որ լրատվամիջոցն օգտագործել են, խուլիգանություն են կատարել։ Ինքը եղել է տնային կալանքի տակ, նույնն է, թե՝ կալանքի տակ, եւ իրեն հրավիրել են ոստիկանության միջոցով Գյումրու քննչական վարչություն, որպեսզի քննչական գործողություն անեն այլ քրեական գործով, մինչեւ վարչության շենք մտնելը ոստիկանության հսկողության անձինք հարկադրաբար ձեռնաշղթաներ գցելով տանում են։ Այստեղ երկու աբսուրդային իրավիճակ է՝ ինքն արդեն կալանքի տակ էր, չէր կարող այդ ռեժիմով ձերբակալվել, եւ քննիչը ձերբակալել է որպես ազատության մեջ գտնվող մեղադրյալի։ Երկրորդ․ եթե ինքը կալանքի տակ է, որովհետեւ տնային կալանքն էլ է կալանք, օրենքն այլ վարույթով իրեն կալանավորելու ընթացակարգ չի սահմանում։ Զուգահեռ այլ վարույթով դատարանը չի կարող վերացնել տնային կալանքը եւ կալանք կիրառել։ Սա է խնդիրը։ Իսկ փաստական առումով ես ապշում եմ, որ այսքան տարածական են կիրառում օրենքը, անձի վրդովմունքը կարող են մեկնաբանել որպես խուլիգանություն, ընդ որում՝ խոսքն ուղղված է եղել ադրբեջանցիներին, հայերի հետ ուժի լեզվով խոսողներին։ Այնտեղ հայտարարություններ են հնչում՝ ուղղված Ադրբեջանին, եւ այդ ֆոնի մեջ են եղել արտահայտությունները, որոնք վերագրվում են Սպարտակ Ղուկասյանին»։ 
Գործի շրջանակում ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց նաեւ Սպարտակի հորը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ նույն հատկանիշներով (խուլիգանության)։ Վերջին 2 ամսում սա Ղուկասյանի դեմ 3-րդ մեղադրանքն է։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ Քննչական կոմիտեի կողմից նախորդ ամիս էլ էր նոր մեղադրանք առաջադրվել՝ իշխանությունը զավթելուն, պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը: Խոսքը Ռուսաստան-Բելառուս միությանն անդամագրվելու մասին Վարդան Ղուկասյանի հայտնած տեսակետին է վերաբերում, որը քննիչները գնահատել են որպես մեր պետության ինքնիշխանության դեմ կատարված ոտնձգություն։
Արամայիս Հայրապետյանն ասաց՝ մեղադրանքը Ղուկասյանը չի ընդունել։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

16 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

31 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

39 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

46 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

57 րոպե ago

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

1 ժամ ago