Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում

Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական գործարքի, այլ՝ բոլորովին ուրիշ, ավելի վտանգավոր բանի հետ։

Նիկոլի իշխանության համար սա ձեռքբերում է, որը փորձում է վաճառել հասարակության վրա՝ խաղաղություն, էժանություն, համերաշխություն։
Սրա մյուս կողմում հասարակությունն է, որի վարքագիծն իրականում ամենաիսկական հանրաքվեն է լինելու։ Նախընտրական հանրաքվեի պես մի բան, որը կարող է կարևոր հարցերի պատասխան տալ։
Բայց պետք է ոչ թե պասիվությամբ հետևել այդ հանրային ռեակցիային, այլ՝ ակտիվորեն աշխատել դրա ձևավորման ուղղությամբ։
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Սա խաղաղության հարց չէ, սա լոգիստիկ հարց չէ, սա դիվերսիֆիկացիայի հարց չէ։
Սա լուրջ բարոյական-էթիկական խնդիր է։ Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, օնլայն ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, առաջիկայում ունի ծրագրեր՝ Սևանը «Գյոյչայի» վերածելու և 300 հազար ադրբեջանցի մեր երկիր ուղարկելու։
Թվում է, թե սրանք պարզ բաներ են, բայց որպեսզի լայն հասարակությունը դա ընկալի և ձևավորի հավաքական վարքագիծ, քաղաքական ուժերը պետք է ճիշտ աշխատեն։
Ադրբեջանական բենզինն իսկական հանրաքվե է. արդյոք մենք որպես հասարակություն ի վիճակի՞ ենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու, թե՞ մենք այլևս չկանք, ու մեզ հնարավոր է ամեն ինչ հրամցնել։ Եթե այս պարզ բանը չհասկացանք ու չարեցինք, վաղը մեզ ամեն ինչ հնարավոր է լինելու պարտադրել՝ սիրուն փաթեթավորմամբ։
Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում։
Կարող եմ բերել տասնյակ օրինակներ, երբ տարբեր փուլերում տարբեր հասարակություններ, տարբեր մոտիվացիաներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Ապարտեիդի ժամանակ՝ ՀԱՀ-ի ապրանքները, իսրայելական արտադրանքն արաբական աշխարհում և այլուր, թուրքական ապրանքների մերժում Ֆրանսիայում, ԱՄՆ-ի ապրանքները Լատինական ամերիկայում, մերձավոր արևելքում, չինական ապրանքների բոյկոտ՝ երեխաներին որպես աշխատուժ օգտագործելու և այլնի համար։ Ի դեպ, տարիներ ի վեր սփյուռքի հայերից շատերը բոյկոտում են Լուկոյլի բենզալցակայանները, որպեսզի հանգիստ լինեն, որ իրենց գումարով չեն զինում Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։
Թեմաները, իրերը, պրոցեսները իրար հետ պետք է կապել. սա է էլիտայի կամ քաղաքականության առաջնորդության խնդիրը, և հասարակության հասունացման ճանապարհը։
Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են։
Ես վստահ եմ՝ հարյուր հազարավոր սպառողներ հրաժարվելու են ադրբեջանական բենզին գնելուց։ Բայց որպեսզի սա դառնա հանրային թրենդ, պետք է սրա քաղաքական բանաձևը տալ։ Հակառակ դեպքում մեզ ո´չ դաշնակիցները կհարգեն, ոչ՝ թշնամիները։ Նույն Ադրբեջանում տասնամյակներով կդառնանք ծաղրի առարկա։ Հայաստանում էլ ինքներս մեզ չենք հարգի։
Վահե Հովհաննիսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ…

Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ... Fri, 22…

19 րոպե ago

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․․․ Thu, 21 May 2026 23:56:44…

23 րոպե ago

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

Ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն Thu, 21 May 2026 23:45:20 +0400 Մայիսի 19-ին՝…

34 րոպե ago

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար

ԶԳՈՒՇԱՑԵ’Ք. ֆիշինգային խարդախության զոհ չդառնալու համար Thu, 21 May 2026 23:30:17 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանության…

49 րոպե ago

73 азербайджанца дали ложные показания против Давида Галстяна

73 азербайджанца дали ложные показания против Давида Галстяна Thu, 21 May 2026 23:20:33 +0400 Бывший…

59 րոպե ago

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան Thu, 21 May 2026 23:15:58 +0400…

1 ժամ ago