Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը 2025-ի տարեվերջին փոխվել է։ Տեղեկացանք, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցները` վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, դատարանը` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, փոխարինել է 20 միլիոն դրամ գրավով։
Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, թե փակ նիստ է եղել, չի կարող ասել` որքան գրավ է կիրառվել, եւ ինչու է փոխվել խափանման միջոցը։ Նախօրեին Աբրահամյանին տեսել են Ֆրանկֆուրտից Երեւան վերադառնալիս:Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:
Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց: Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել` Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։
Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից:
Source: USAArmenia
Մարդու կյանքը քաղաքական պայքարի գին լինել չի կարող Tue, 10 Nov 2026 22:08:15 +0400 Արցախի…
Կանխավճարները հետ կվերադարձնեն Tue, 10 Nov 2026 22:00:07 +0400 Tesla-ն հետ կվերադարձնի Cybertruck պիկապի գնորդների…
Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ․ ԴՐԱՆ ՀԱՆԵՔ, ՈՐ ՄԱՐԴ ՉՄԵՌՆԻ ԷԼ․ Հովհաննիսյան Tue, 10…
«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին Tue, 10 Nov 2026 21:50:57…
Ինչ ունեցվածք ունեն Տավրոս Սափեյանը եւ նրա մերձավորները Tue, 10 Nov 2026 21:45:33 +0400 Թալին…
Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Tue, 10 Nov 2026 21:33:21 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային…