Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված մի օր` հունվարի 27, որ, ընդհանրապես, կապ չուներ հայ ժողովրդի հավաքական կերպարի, նրա մղած պայքարի հետ։
Որքան էլ Արցախը «փշե պսակով» պատեն ու ցանկանան խուսափել այդ սրբացված անվան գործածությունից, որի համար այնքան զոհեր ենք տվել, միևնույն է, Արցախը ապրելու է մեր սրտերում, մեր վառած մոմերի առկայծումներում, մեր աղոթքներում, մեր հիշողություններում, ամենուր և առհավետ։
Զոհվածների հիշատակի մասին խոսել` «Արցախից» խույս տալով, մեկ այլ «ուժից» կախվածություն ունենալու, վախկոտության նշան է։ Ու ինքնիրեն անուններ են ծնվում Արցախի կողքին` Անի, Վան, Կարս…Արևմտյան Հայաստանի, Ցեղասպանության մասին խոսույթ, որ վաղուց «իրական» Հայաստանով ապրողների կողմից մոռացության տալու ընթացքի մեջ է։
Հավե՜րժ փառք ու խոնարհում մեր բոլոր ժամանակների զոհվածներին, ովքեր չտարանջատեցին Հայաստանն ու Արցախը, հին ու նոր հայրենիքը, իրական ու պատմական հայոց երկիրը… Նրանք հավատարիմ մնացին ազգային արժեքներին, մեր պատմությանը, մեր հավատքին, դարավոր մշակույթին` իրենց անունները հավերժացնելով երկնային անդաստանում, բայց իրենց ներկայությամբ միշտ մեր կողքին, մեր սրտերում։
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հայրենիքի սահմաններն ամուր պահող նվիրյալների, մեր բոլորիս տոնը, ցանկանում ունենալ հզոր, անկոտրում հայկական բանակ, կայուն ու հարատև խաղաղություն։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…
Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…
Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…
Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…
Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…
Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400 Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու…