ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքերը լուրջ վնասվել են, չի բացառվում՝ հեռացնեն․ կատարողները չկան

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկված 24-ամյա Ավետիք Մ.-ի հարազատները հայտնել են, որ միջադեպից անցել է մի քանի օր, և մինչ այս պահը չեն հայտնաբերել այն անձանց, որոնք դաժան ծեծի են ենթարկել իրենց զինվորին։

Հարազատները նշել են, որ ծեծի ենթարկված զինվորին դեռ չեն տեսել, բայց ասում են, որ աչքերն են լուրջ վնասված․ «Մենք չենք տեսել երեխային, դեռ բան չգիտենք»։ ՊՆ-ից հրաժարվեցին մեկնաբանել, նշելով, որ անձնական տվյալ է։ Ավելին՝ չի բացառվում, որ դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքը հեռացնեն։
Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Mon, 23 Mar…

10 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում Mon, 23 Mar 2026 22:30:37 +0400 Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ…

25 րոպե ago

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան Mon, 23 Mar 2026 22:25:24…

30 րոպե ago

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում Mon, 23 Mar 2026 22:15:23 +0400 Կրիպտոարժույթների շուկայում շարունակվում է շտկման…

40 րոպե ago

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ Mon, 23 Mar 2026 22:07:29 +0400 Քաղաքագետ…

48 րոպե ago

Արցախը հանեցին վաճառքի, Միհրան Պողոսյանը հարթակ տրամադրեց. Ռուզաննա Իշխանյան

Արցախը հանեցին վաճառքի, Միհրան Պողոսյանը հարթակ տրամադրեց. Ռուզաննա Իշխանյան Mon, 23 Mar 2026 22:00:58 +0400…

54 րոպե ago