Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։
Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։
Պաշտոնական հայտարարությունը հետևյալ հղմամբ՝ https://blog.youtube/new…/youtube-partner-program-armenia/»,- ասվում է գրառման մեջ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Լարված իրավիճակ. ընդդիմության հավաքը խոչընդոտող կնոջը փորձեցին հեռացնել

Լարված իրավիճակ. ընդդիմության հավաքը խոչընդոտող կնոջը փորձեցին հեռացնել Sun, 14 Jun 2026 18:49:49 +0400 Latest…

8 րոպե ago

Ալիևն արդեն իր առաջին պատվիրակին գործուղել է ՀՀ՝ «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար. Ղազարյան

Ալիևն արդեն իր առաջին պատվիրակին գործուղել է ՀՀ՝ «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար. Ղազարյան Sun, 14…

9 րոպե ago

Փաշինյանին իր լեքսիկոնով չենք արձագանքի, դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր կա

Փաշինյանին իր լեքսիկոնով չենք արձագանքի, դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր կա Sun, 14 Jun 2026…

10 րոպե ago

ՇՄՆ մանրամասնում է

ՇՄՆ մանրամասնում է Sun, 14 Jun 2026 18:45:35 +0400 2026 թվականի ապրիլի 1-ից հունիսի 14-ն…

12 րոպե ago

ԲՀԿ-ին թույլ չտվեցին անցնել Խորհրդարան. ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

ԲՀԿ-ին թույլ չտվեցին անցնել Խորհրդարան. ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները Sun, 14 Jun 2026 18:44:03 +0400…

14 րոպե ago

Աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնեն

Աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնեն Sun, 14 Jun 2026 18:30:01 +0400 2036 թվականին Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի…

28 րոպե ago