Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:
Ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է, էությունը հետևյան է՝ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն է ձևակերպվում ատելության խոսքի հետ կապված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱՆ Սրբուհի Գալյանը:
«Քաղաքացիական պատասխանատվությունը լինելու է ոչ ենթակա վնասի հատուցման կարգով՝ ինչպես զրպարտության կամ վիրավորանքի դեպքում:
Վարչական պատասխանատվության մասով դեռ պետք է քննարկենք, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է իրավասու մարմնին, իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի»,-նշել է նա:
Անդրադառնալով ֆեյք օգտատերերին ու տուգանքի չափի մասին որոշմանը՝ Գալյանը նշեց, որ ֆեյք օգտատերերի դեմ պայքարը գաղտնիք չէ, որ պարզ խնդիր չէ, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չունեն, քանի-որ նախագիծը ամփոփված չէ:
Source: USAArmenia
Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես…
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկված 24-ամյա Ավետիք Մ.-ի…
Source: USAArmenia
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին, այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ…
Սովետի փլուզումից՝ առաջին նախագահից սկսած, մինչեւ այսօր, 34- տարի շարունակ, մենք չենք ունեցել ոչ-մի իրական…
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի շուկայում լուրջ մոլորեցում կա… LosArmNews-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելեսի շրջանում…